Օդերեւութաբանները երկրագնդի շատ տարածաշրջաններում արտակարգ շոգի սաստկացում են կանխատեսում
Մելբուռնի համալսարանի օդերեւութաբանները կանխատեսել են, որ գլոբալ միջին ջերմաստիճանի երկու նիշով բարձրացումը երկրագնդի շատ տարածաշրջաններում կհանգեցնի արտակարգ շոգի զգալի սաստկացման, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Science Alert-ին։
Հետազոտողները մոդելավորել են երկու սցենար՝ առաջինում տեղի են ունենում ինտենսիվ արտանետումներ եւ միջին ջերմաստիճանի արագ աճ, երկրորդում փոփոխությունները դանդաղ են ընթանում։ Երկու սցենարներում էլ միջին ջերմստիճանը բարձրանում է 1,5-2 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի։ Պարզվում է, որ առաջին իրավիճակում հետեւանքները աղետալի կլինեն, քանի որ Երկրի շատ տարածաշրջաններում միջին ջերմաստիճանը կարող է 1,5-2 աստիճանից շատ ավելի աճել։
Արագ սցենարում մոտ 600 մլն մարդ կապրի այն շրջաններում, որտեղ առնվազն 0,5 աստիճանով ավելի շոգ կլինի։ Դանդաղ սցենարում տաքացումը կառնչվի 20 մլն մարդու։ Եթե ջերմոցային գազերի արտանետումները չկարգավորվեն, ապա արտակարգ շոգ կլինի նաեւ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսին են Նյու Յորքը, Ստամբուլը, Բաղդադը, Սեուլը եւ Տոկիոն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար