Սերը գնում է համացանց․ մինչեւ 2035թ․ զույգերի մեծ մասը հարաբերություններն ինտերնետում կհաստատի
Առցանց ծանոթությունները կտիրեն աշխարհին, եւ մինչեւ 2035թ․ զույգերի մեծ մասը կծանոթանա եւ լուրջ հարաբերություններ կհաստատի ոչ թե աշխատավայրում կամ բարում, այլ ինտերնետում։
«Ժամադրությունների ապագան» («Future of Dating») հետազոտությունը, որ առցանց ծանոթությունների eHarmony կայքի համար անցկացվել է Լոնդոնի Կայսերական քոլեջում, հիմնված է ժողովրդագրական տվյալների եւ Մեծ Բրիտանիայում կանխատեսումների վրա, վերլուծում է տեխնոլոգիաների ազդեցությունը այն բանի վրա, թե ինչպես մարդիկ կփնտրեն իրենց սիրուն առաջիկա տասը տարիներին, գրում է HighTech+-ը՝ հղում կատարելով Phys.org-ին։
XXI դարի սկզբից առցանց ծանոթացած բոլոր տղամարդկանց եւ կանաց 1/3-ը (35%) ծանոթությունից հետո մեկ տարվա ընթացքում որոշել են երեխա ունենալ։ Ինտերնետում հարաբերություններ հաստատած զույգերը սովորաբար երկու երեխա են ունենում։ Համարյա նույն թվով ընտանիքներ էլ կանգ են առնում մեկ երեխայի վրա։
Տղամարդիկ ավելի քիչ զգուշավոր են նրանց հետ, ում հանդիպել են ծանոթությունների ցանցային ծառայությունների միջոցով, եւ հաճախ են որոշում նրանց հետ երեխա ունենալ, քան կանայք՝ 42%-ը 33%-ի դեմ։
Զեկույցի հեղինակները ծնելիության ընթացիկ կանխատեսման հիման վրա հաշվարկել են, որ 2037թ․ առցանց ծանոթացած զույգերի երեխաների (e-babies) թիվը կգերազանցի նրանց թվին, ովքեր ծնվել են այլ կերպ ծանոթացած զույգից։ Իսկ մինչեւ 2030թ․ տասից չորս երեխան e-babies կլինի։
Առցանց ծանոթությունների ակտիվությունը հատկապես աճել է վերջին տարիներին։ 2015-ից մինչ այժմ զույգերի համարյա 1/3-ը ծանոթացել է վիրտուալ իրականության մեջ։ Դա մոտ 68 տոկոսով ավելի է, քան եղել է 2005-ին։
Ավելի վաղ, 70-ականների վերջին եւ 80-ականների սկզբին յուրաքանչյուր հինգերորդ զույգը ծանոթանում էր բարում, իսկ այժմ այդպես է վարվում ընդամենը յուրաքանչյուր 14-րդ զույգը (22%-ը 7%-ի դեմ)։
Մինչեւ 35 տարեկան երիտասարդներն ավելի են ուժեղացնում այդ թրենդը՝ այդ տարիքի զույգերի 23 տոկոսը հարաբերություններն առցանց է հաստատել։ Նրանց համար դա ընդհանրապես ծանոթությունների հիմնական ձեւն է։ Աշխատանքի վայրում, ընդհանուր ընկերների միջոցով, բարերում կամ ակումբներում նրանք հազվադեպ են ծանոթանում (20%, 19% եւ 17% համապատասխանաբար)։
Բրիտանացիների համարյա կեսը կարծում է, որ առցանց ծանոթությունները թույլ են տալիս գտնել առավել համապատասխան զույգ, եւ նրանց 46 տոկոսը համաձայն է, որ այդպես ավելի հեշտ է։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը