ԵՊՀ ռեկտորը համաձայնել է բաց հանդիպում ունենալ գիտխորհրդի արտահերթ նիստ պահանջող ուսանողների հետ. (տեսանյութ)
ԵՊՀ միջանցքում հարցուպատասխան ենք ունեցել մոտ 20 րոպե, բայց քանի որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շտապում էր և տեղը հարմար չէր, առաջարկեցինք նրան բաց հանդիպում քննարկում ունենալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամ, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը:
Նա նշեց, որ ռեկտորը համաձայնել է, մնում է հանդիպման մասին օր ու ժամ ճշտեն: «Հանդիպումը մենք պատկերացնում ենք այնպես, որ լինեն և՛ ուսանողներ, և՛ ակադեմիայի անդամներ, և՛ լրատվամիջոցներ: Մենք ողջունում ենք ռեկտորի այն քայլը, որ նա դուրս եկավ ու կանգնեց և խոսեց մեզ հետ»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:
Հիշեցնենք, որ ուսանողները նամակ էին ուղղել ԵՊՀ գիտխորհդին, որի պատասխանը նրանց չէր գոհացրել: Նրանք, մասնավորապես պահանջում են գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրել և ռեկտորից պարզաբանում էին պահանջում, թե ինչու հայագիտական առաջարկների հարցը չի քննարկվում խորհրդում։
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը իր աշխատասենյակի մոտ բողոքի նստացույց անցկացնող ուսանողներին մինչև հանդիպելը փոխանցել էր, որ նրանց հետ հանդիպելու ժամանակ չունի:
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը պատմեց, որ իր գործադուլ անելու վերաբերյալ ռեկտորը իրեն խորհուրդ է տվել կարդալ օրենքը գործադուլ անելու մասին:
«Ես ասացի, որ հույս ունեմ, որ 2018 թվականին պարոն ռեկտորը համարձակություն ունեցել է ներկայիս նախարարին ևս այդ խորհուրդը տալ: Ես ի գիտություն նաև ռեկտորի, այո հպարտությամբ հայտարարում եմ, որ գործադուլ եմ իրականացնում, այո արհմիությունը տեղյակ է»,-ասաց նա:
Ըստ նրա` ռեկտորը փորձել է խեղաթյուրել շարժման բովանդակությունը` ասելով, թե այն քաղաքական է ԱԺ-ին է ուղղված, այնինչ այս փուլում ԱԺ-ին ուղղված պահանջ չունեն և իրենց պահանջը ռեկտորին է ուղղված: «Վերջին օրերին տրված պատասխանները չեն փարատում մեր մտահոգությունները, այլ վերահաստատում են, որ տեղին են»,-ասաց նա և ավելացրեց, որ երբ հոդաբաշխ պատասխան կլինի, ընդառաջ քայլ կլինի պատասխանատուների կողմից, այդ ժամանակ կվերադառնա աշխատանքի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ