Ինձնից ուզում են խլել ավազի իմ արտադրամասը (տեսանյութ)
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի Երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա իրականացրին: Բողոքի ակցիայի մասնակից Վարդան Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Եղեգնուտի Երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանն աշխատել է մինչև 2006թ., այդուհետ ինքը դարձել է գործարանի 30%-ի բաժնետեր, մնացած մասի բաժնետեր է դարձել Արարատ Սարիբեկյանը, գործարանը չի գործել 2006թ.-ից, դրա փոխարեն հիմնվել է Ավազի լվացման և տեսակավորման արտադրամասը:
«Ես ունեմ ավագանու որոշում, որ Ավազի լվացման և տեսակավորման արտադրամասը հատկացվել է ինձ: Փաստաթղթերը հաշվի չեն առել, նորի վճիռներ են ստեղծվել, եկել են իմ սեփական արտադրամասը դարձրել են այլ արտադրամաս և ուզում են իմ ձեռքից խլել ու հանձնել Արարատ Սարիբեկյանին»,- ասաց Վարդան Մարգարյանը` նշելով, որ Սարիբեկյանը ցանկանում է տանել նաև Ավազի լվացման և տեսակավորման արտադրամասում եղած սարքավորումները:
«Թալանել, տարել է Երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի ամբողջ երկաթը, հիմա էլ եկել, սա է ուզում տանել: Այնինչ արտադրամասն ինձ է պատկանում, իմ սեփականությունն է: Ասում է՝ տարածքն է քոնը, բայց արտադրամասում եղած երկաթը, սարքավորումներն իմն են»,-նշեց Վարդան Մարգարյանը:
Բողոքի ակցիային մասնակցում էին նաև համայնքի այլ ներկայացուցիչներ, որոնք դժգոհում էին, որ սարքավորումները տանելու դեպքում այլևս աշխատել չեն կարողանա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ