Երկրի համար կանխատեսվել է հզոր երկնային փոթորիկ
Աստղագետները հազվադեպ ինտենսիվ ասուպային անձրեւ են կանխատեսել նոյեմբերի 21-ին։ Ենթադրվում է, որ մեկ ժամում կարելի է տեսնել մինչեւ հազար ասուպ։ Սովորաբար ալֆա-մոնոցերոտիդների հոսքը բավական թույլ է, բայց երբեմն դառնում է շատ ինտենսիվ, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Newsweek-ին։
Ասուպների թիվը, որը կարելի կլինի տեսնել, կարող է տատանվել հարյուրից մինչեւ ավելի քան հազարի սահմաններում, բայց դա կախված է այնպիսի գործոններից, ինչպիսին են երկնքի պարզությունը, լուսավորումն ու մատչելի տեսանելիությունը։ Ուստի, հետազոտողները նախազգուշացնում են, որ փաստացի ցուցանիշները կարող են այնքան էլ բարձր չլինել։
Բայց, ՆԱՍԱ-ի ասուպային միջավայրի բյուրոյի ղեկավար Բիլ Քուկի կարծիքով՝ միանգամայն հնարավոր է, որ բռնկումներ չլինեն։ Նա դա բացատրում է նրանով, որ առավելագույն ինտենսիվության կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, որ 1925 եւ 1935 թվականներին Երկիրն անցել է ասուպների հոսքի ալֆա-մոնոցերոտիդների կենտրոնով, որը չի ապացուցվել։ Գիտնականները նաեւ պատկերացում չունեն հոսքն առաջացնող գիսաստղի ուղեծրի մասին։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)