Չեմ ասում, պետք է փետը առնել հետեւից ընկնել, բայց կարեւոր է.Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 17-ին, Կոտայքի մարզի Եղվարդ համայնք կատարած իր այցի շրջանակներում ծանոթացել է Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին։
Նիկոլ Փաշինյանին այցի ընթացքում ուղեկցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Պարոն վարչապետ, 12.7 կիլոմետր այդ ճանապարհը վերանորոգվում է։ Նոր Գեղի Աշտարակ շրջանցող ճանապարհն է Երևանի»,- շրջայցի ընթացքում ասաց շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչը։
Ի պատասխան վարչապետի հարցին, թե արդյո՞ք այդ ճանապարհին գործարան են կառուցում, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց, որ այո, կառուցում են պահածոների գործարան։
Իր հերթին Սուրեն Պապիկյանը նշեց, որ դա փոխանցիկ ճանապարհն է, չորս կիլոմետրը նորոգվել է, այժմ կատարվում են ճանապարհի մնացած հատվածի աշխատանքները։
Շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին նաև մոտեցան շինարարները, որոնք ողջունեցին նրան։
Նրանցից մեկը վարչապետին պատմեց, որ նրանք ներկայացնում են Կամուրջների երկաթ-բետոնե կոնստրուկցիաների գործարանը և այժմ զբաղվում են ապամոնտաժման աշխատանքներով, որից հետո կզբաղվեն հիմնանորոգման աշխատանքներով։
«Էս շորերը գիտեին անցնլու էինք, դրա համար են տվել չէ՞: Էս պրոբլեմը կա, դրան առանձին եմ անդրադառնալու, բայց էս կուլտուրան պետք է պահպանվի, ինչ տարբերություն նախարար, թե բանվոր, պետք է համազգեստի կուլտուրան մտնի, ինչի պետք է բանվորը ճղած հագուստով լինի: Դրան պետքա ուշադրություն դարձնել, չեմ ասում, պետք է փետը առնել հետեւից ընկնել, դա կարեւոր բան է»,-ասաց վարչապետը:
Ի պատասխան վարչապետի հարցին նա նշեց, որ ճանապարհը այժմ շահագործվում է։
Ծրագիրը նախատեսված է ավարտել հաջորդ տարի:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին