Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Տեսանյութեր

Հայաստանի նոր իշխանությունների հակասական հայտարարությունները բանակցային գործընթացը փակուղի են մտցրել

Հայաստանի նոր իշխանությունների հակասական հայտարարությունները Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացը փակուղի են մտցրել: Օրինակ՝ Բաքուն ասում է, որ փաստաթուղթ կա, իսկ Երեւանն ասում է՝ չկա: Այսօր Ադրբեջանն ու միջազգային հանրությունը մի դիրքորոշում ունեն, իսկ Հայաստանը՝ այլ, ինչի մասին 2 անգամ խոսել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին նոյեմբերի 15-ին «Վերնատուն» ակումբի նիստում ասաց ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը:

«Սա մեզ համար անչափ լուրջ սպառնալիք է, եւ Ադրբեջանն արդեն լուրջ փաստարկներ է ստացել ապագա ռազմական գործողությունների արդարացման համար: Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ որեւէ միջազգային միջոցառման ժամանակ բանակցությունների սեղանին կարող է հայտնվել մեզ համար անընդունելի փաստաթուղթ, որի վրա մենք առավելագույնը կարող ենք վետո կիրառել եւ ստանալ «Լիսաբոն 2»: Բացառված չէ, որ առաջիկայում այդպիսի փորձ է իրականացվելու Բրատիսլավայում»,- նշեց նա: Նրա խոսքով՝ վերջին մեկուկես տարում սրված ավանդական մարտահրավերներին եւ սպառնալիքներին հավելվել են նոր որակի արտաքին քաղաքական տարածաշրջանային մարտահրավերները:

«2018 թվականի մայիսի դրությամբ բանակցությունների սեղանին միայն մեկ հարց կար, խոսքը ամբողջ շփման գծում միջոցառումների մասին է: Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կային միջազգային հանրության երեք նախաձեռնություններ՝ ամբողջ շփման գծում հատուկ սարքերի տեղադրում, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում, հրադադարի ռեժիմի խախտումների կանխման մեխանիզմների ստեղծում: Ստացվում է, որ օրակարգում էր միջազգային տարրերի ներդրման հարցը, սա մեզ համար չափազանց ձեռնտու էր: Այս օրակարգը կար արդեն 2014 թվականից, իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո դարձավ միակը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Նրա կարծիքով՝ այդ ժամանակ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ երկրների իր վրա պատասխանատվություն վերցրեց՝ կապված շփման գծում իրավիճակի հետ եւ փորձ արվեց մտցնել միջազգային կարգավորման տարրեր, ինչն էլ ընդունված է անվանել Ժնեւի, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի օրակարգեր: «Կարգավորման տեսակետից 2007 թվականին հայտնվել է մադրիդյան փաստաթուղթը, որը հանրությունը բացասաբար ընդունեց: Բայց պետք է հասկանալ, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները, որոնք այդ ժամանակ են հայտնվել, ղարաբաղյան հակամարտության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը զգալիորեն փոխել են: Փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտությունը որակապես առանձնացրել է հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից, այդ թվում՝ Վրաստանում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: Նման դեպքերում միջազգային հանրության դիրքորոշումը հստակ կողմնորոշվել է դեպի տարածքային ամբողջականության սկզբունք: Դրանից բացի, կարեւոր է այն փաստը, որ Հայաստանն ու միջազգային հանրությունը հետեւում էին մեկ դիրքորոշման, իսկ Ադրբեջանը՝ այլ»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների նոր բանակցային կետը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ինքնորոշման սկզբունքի մասին չի խոսվում, եւ անգամ եթե խոսվում է, ապա դրան հաջորդում են այդ սկզբունքին հակասող հայտարարություններ: «Խոսք չկա նաեւ 3 սկզբունքների մասին, եւ դրանք, ըստ էության, մերժվում են: Ինքնորոշման սկզբունքը պետք է դրվի բանակցությունների հիմքում, եւ պետք է բացառել դրան հակասող ցանկացած հայտարարություններ, օրինակ՝ «լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար», կամ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», կամ «պետք է հանրաքվե անցկացնել»»,- պարզաբանեց Շահնազարյանը:

Նա նշեց, որ ամբողջ հայ ժողովրդի կարեւորագույն խնդիրը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, քանի որ սա մեր ամբողջ ժողովրդի անվտանգության հարցն է:

«Դրանից բացի, անհրաժեշտ է բացառել փաստաթղթի քննարկումը, որում նշված չի լինի, որ Արցախը դառնալու է միջազգային հարաբերությունների սուբյեկտ, եւ որում չի գրանցվի Արցախի քաղաքական կարգավիճակը: Անհրաժեշտ է նաեւ վերադարձնել Ժնեւի, Վիեննայի եւ Պետերբուրգի օրակարգերը: Այս ամենին հնարավոր է հասնել միայն միավորվելով, որ հանրությունն այս հարցերը ընկալի որպես առաջնահերթություն՝ հաշվի առնելով, որ անընդհատ ի հայտ են գալիս կեղծ օրակարգեր»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո հարձակումներ սկսվեցին վերջին տարիներին ձեւավորված ինստիտուտների վրա, եւ այն ամենը, ինչն անընդունելի է, խրախուսվում է, ու հարվածի տակ են հայտնվում ոչ միայն դպրոցը, եկեղեցին, մշակույթը, այլ նաեւ մյուս կառույցները, որոնք կամ ավերված են, կամ ծառայում են մեկ մարդու շահին: «Այդ ինստիտուները պետք է ծառայեն արցախյան խնդրի լուծմանը: Այն, որ դրանք ավերվել են, նկատելի դարձավ Աշգաբադում, եւ բրիտանական ալիքով ԱԳ նախարարի մամուլի ասուլիսում: Այսպես կոչված, նոր Հայաստանը պատերազմ է հայտարարել ստեղծված դրական ամեն ինչին եւ մերժում է ամեն հինը: Ի՞նչն է մերժում: Հին Հայաստա՞նը, որն ապահովել է Արցախի անվտանգությունը եւ հակառակորդին հրադադար է հարկադրել, որն ապահովել է համաժողովրդական մոբիլիզացիան եւ միավորումը: Ես համոզված եմ, որ ներկայիս իշխանությունները երկիրը ձախողման են բերել: Մենք պետք է խորքային պետություն ստեղծենք: Վստահ եմ, որ մենք այս վիճակից դուրս կգանք, չնայած եւ ոչ առանց կորուստների, եւ ավելի ուժեղ կլինենք: Չկա նոր Հայաստան, կա Հայաստան, որը գալիս է Հայկից, որը կարող է աշխարհին զարմացնել: Միայն ազգային, ժողովրդավարական պետություն ստեղծելու, էվոլյուցիոն վերափոխումների ճանապարհով Արցախի հետ միասին մենք կկարողանանք դառնալ ազդեցիկ տարածաշրջանային ուժ եւ արեւելյան ու արեւմտյան հարեւաններին խաղաղություն հարկադրել»,- եզրափակեց նա: