Ֆիզիկական ակտիվության աճը կօգնի նվազեցնել դեպրեսիայի հավանականությունը
Ֆիզիկական ակտիվության աճը կարող է նվազեցնել դեպրեսիայի հավանականությունն անգամ դրա գենետիկ հակումն ունեցողների մոտ։
Հետազոտության մոտ 8000 մասնակիցների գենետիկ տվյալների եւ բժշկական քարտերի հիման վրա Մասաչուսեթսի գիտնականների թիմն ապացուցել է, որ մարդիկ, ովքեր շաբաթը գոնե մի քանի անգամ զբաղվում են սպորտով, դեպրեսիայի ավելի քիչ նոպաներ են ունենում։ Դա կօգնի անգամ նրանց, ովքեր գենետիկ հակում ունեն այդ հիվանդության հանդեպ, գրում է HighTech+-ը՝ հղում կատարելով Science Daily-ին։
Հետազոտողներն ուսումնասիրել են մասնակիցների բժշկական տվյալների բազմաթիվ բնութագրեր վերջին երկու տարվա ընթացքում եւ պացիենտներին նույնականացրել դեպրեսիայի ախտորոշման հետ։ Նրանք հաշվարկել են նաեւ գենետիկ ռիսկի ցուցանիշը յուրաքանչյուր մասնակցի համար եւ միացրել ողջ գենոմի մասին տեղեկատվությունը միասնական բնութագրում, որն արտացոլում է դեպրեսիայի բնածին ռիսկը։
Արդյունքները ցույց են տվել, որ ռիսկի ցուցանիշն ավելի ցածր է եղել նրանց մոտ, ովքեր ավելի ակտիվ կենսակերպ են վարել եւ ավելի հաճախ զբաղվել սպորտով։ Միեւնույն ժամանակ, հաճախակի ֆիզիկական վարժությունները պաշտպանել են անգամ դեպրեսիայի հանդեպ բարձր գենետիկ հակվածություն ունեցող մարդկանց։
«Մեր հետազոտությունները մատնանշում են, որ երբ խոսքը վերաբերում է դեպրեսիային, գեները չեն որոշում մարդու ճակատագիրը, եւ այդ ֆիզիկական ակտիվությունը չեզոքացնում է (հիվանդության) ապագա դրվագների հավելյալ ռիսկը նրանց համար, ովքեր գենետիկորեն խոցելի են,- ասել է գիտական խմբի ղեկավար Քարմել Չոին։- Ֆիզիկական վարժությունների միջինը մոտ 35 րոպեն օրական օգնում է նվազեցնել դեպրեսիայի ռիսկը եւ պաշտպանել նրանց դրա նոպաներից»։
Միեւնույն ժամանակ, հարմար են ե՛ւ բարձր ինտենիսվ գործունեության տեսակները՝ վազքը, պարերը եւ տրենաժորները, ե՛ւ ցածր ինտենսիվները՝ յոգան կամ ձգումները։
Ինչ էլ որ ընտրելու լինեք՝ վարժությունների կատարումը յուրաքանչյուր չորս ժամը մեկ 17 տոկոսով կնազեցնի կրկնակի նոպաների ռիսկը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի