Առավոտյան ուտելուց առաջ մարզումները պաշտպանում են շաքարախտից
Առավոտյան ուտելուց առաջ մարզումները բարձրացնում են օրգանիզմի ինսուլինային արձագանքը՝ պաշտպանելով երկրորդ տիպի շաքարախտից, ասվում է պրոֆեսոր Ռոն Էդինբուրգի հետազոտության մեջ, հայտնում է HighTech+-ը։
«Ֆիզիկական վարժություններից առողջության համար օգուտի ավելացումը նվազեցնում է այնպիսի հիվանդությունների աճող տարածումը, ինչպիսին է երկրորդ տիպի շաքարախտը։ Մեր աշխատանքը ցույց է տալիս, որ ձեր առողջության համար ավելի լավ է նախ ոտքերը շարժել, այնուհետեւ՝ ծնոտները»,- ասում է Էդինբուրգը։
Հետազոտությանը մասնակցել է ճարպակալում ունեցող տղամարդկանց երկու խումբ։ Նրանք միանման ծանրաբեռնվածություն են ստացել՝ շաբաթական երեք անգամ 50-ական րոպե հեծանիվ են քշել։ Սակայն մի մասը դա արել է նախաճաշից առաջ, մյուս մասը՝ հետո։
Առաջին խմբում ինսուլինային արձագանքի ցուցանիշները լավացել են, այսինքն տղամարդկանց ավելի քիչ ինսուլին է պահանջվել, որպեսզի ուտելուց հետո արյան մեջ շաքարի ցուցանիշները նորմալանան։
Բացի այդ, տղամարդիկ, որոնք նախաճաշից առաջ են ֆիզիկական վարժություններով զբաղվել, նաեւ մոտ երկու անգամ ավելի շատ ճարպ են այրել վարժությունների ժամանակ։ Էդինբուրգը ենթադրում է, որ ճարպի այրման ավելացումը կարող է բացատրել, թե ինչու է այդ խումբը առողջության բարելավված ցուցանիշներ ունեցել։
Ընդ որում, Էդինբուրգը եւ նրա թիմն ընդգծում են, որ առավոտյան մարզումները չեն երաշխավորում, թե դուք ավելի շատ ավելորդ քաշ կկորցնեք։ Խումբը համոզիչ ապացույցներ չի գտել այն բանի, որ մարզումների այս կամ այն սխեման ավելի է նպաստում դրան։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի