«Գոլդեն Փելես» հյուրանոցը սեփականատեր կունենա մեկ ամսում
Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցով հետաքրքրվողներ կան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Մենք պատրաստում ենք աճուրդի տարբերակը: Հուսով ենք, որ շատ շուտով կառավարության որոշման նախագիծը կներկայացնենք եւ արագ կընդունվի աճուրդով վաճառքի վերաբերյալ:
Հետաքրքրվողներ եղել են հայեր, բայց ոչ Հայաստանից: Նրանց թիվը կարծես ավելանում է: Նման խոսակցությունները նպաստում են դրան: Կլինեն մարդիկ, որոնք չեն հայտարարել իրենց հետաքրքրված լինելու մասին, բայց միգուցե աճուրդ հայտարարելուց հետո մասնակցեն դրան»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ ժամկետներում հյուրանոցը կունենա սեփականատեր, Բաբայանը պատասխանեց. «Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկիզբ: Ամեն ինչ անելու ենք դրա համար»:
2018թ–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։
Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրեւ արտասահմանյան ներդրում։
Արմեն Ավետիսյանը իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել է պետությանը: Սեպտեմբերի վերջին կառավարությունը հավանություն էր տրվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը փոխանցելուն:
Նշենք, որ այս հյուրանոցը շարժական եւ անշարժ գույքի հետ միասին գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ