Ոստիկանության ստորաբաժանումում ոչ իրավաչափ վարք դրսևորած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)
Նոյեմբերի 2-ին պարեկային ոստիկանները, ժամը 23-ից հետո հրավառություն իրականացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Վրացյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք են բերել մի քաղաքացու։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:
Րոպեներ անց ոստիկանության Մարաշի բաժանմունք են եկել բերվածի երկու ազգական, որոնք դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը ոստիկանության ծառայողների կողմից արժանացել է համարժեք պատասխանի։ Դեպքի առթիվ քրեական գործ ՝ հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ 39-ամյա տղամարդիկ ձերբակալվել են, իսկ հրավառություն իրականացրած անձը՝ տուգանվել։
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով:


















































87 հանցագործություն երեք օրում. ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում
Վիճաբանություն և կրակոց՝ Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում․ կա տուժած (տեսանյութ)
Վանաձորում ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)
Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել
«Թիվ 12 պոլիկլինիկայի» տնօրենը ձերբակալվել է
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...