Մարդու ուղեղում հատվածներ են հայտնաբերել, որոնք պատասխանատու են հավատի, ճշմարտության եւ ներման համար
Մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտնականներին թույլ են տվել հայտնաբերել ուղեղի հատվածներ՝ կապված այնպիսի վերացական հասկացությունների հետ, ինչպես արդարությունը, բարոյականությունը եւ հոգեւոր վիճակը: Այսպիսի եզրահանգում են կատարել նեյրոֆիզիկոսները, փոխանցում է Planet-today-ը՝ վկայակոչելով Cerebral Cortex-ին:
«Մարդիկ եզակի ունակություն ունեն՝ միանգամայն բարդ վերացական հասկացություններ են կառուցում: Խոսքը հասկացությունների մասին է, որոնք օբյեկտիվ իրականության մեջ նմանօրինակներ չունեն: Մենք պարզել ենք, որ գլխուղեղում կան համակարգեր, որոնք կարելի է համեմատել յուրահատուկ գրադարանային կատալոգի հետ՝ վերացական հասկացությունների պահպանման համար»,- ասում է Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, հետազոտության հեղինակներից Մարցել Յուստը:
Գլխուղեղի տարբեր հատվածների կապը բարդ վարքագծի տարբեր ձեւերի հետ այն է, ինչը նեյրոֆիզիոլոգները փորձում են հայտնաբերել վերջին տասնյակ տարիներին: Ամերիկացի հետազոտողների աշխատանքի արդյունքներից դատելով՝ գիտնականներն այս ոլորտում արդեն որոշակի արդյունքների են հասել:
Արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման կիրառմամբ փորձերը ցույց են տվել, որ մարդու ուղեղում կան կոնկրետ հատվածներ, որոնք զուգակցվում են այնպիսի վերացական հասկացություններից յուրաքանչյուրի հետ, ինչպիսին են՝ հավատը, ճշմարտությունը, ներումը, գոռոզությունը, երջանկությունը, բամբասանքը եւ այլն: Հետազոտողները նշում են, որ այսպիսի հայտնագործությունները մեծապես խորացնում են գիտակցության սկզբունքների գիտական ընկալման մակարդակը:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)