Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Նարցիսականությունը կանխում է սթրեսը եւ դեպրեսիան. հետազոտություն

Հոգեբանները հայտնաբերել են դասական նարցիսականության հետաքրքիր դրական կողմը. մարդու բնավորության այդ առանձնահատկությունը նրան հոգեբանական տոկունություն է հաղորդում։ Մասնագետները կարծում են, որ շնորհիվ դրա՝ այն կրողները նկատելիորեն ավելի հազվադեպ են տառապում դեպրեսիայից եւ սթրեսից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բելֆասթի (Մեծ Բրիտանիա) Քվինսի համալսարանի հետազոտությանը։

«Մենք մեզ պարզ հարց տվեցինք. եթե ինքնասիրահարվածությունը բնավորության այդքան անառողջ գիծ է, ինչպես ընդունված է կարծել, ինչո՞ւ է այն շարունակում գոյություն ունենալ, եւ ինչո՞ւ է այն ունեցող մարդկանց թիվն աճում վերջին տարիներին։ Մենք ցույց տվեցինք, որ նարցիսականության բոլորովին էլ ոչ բոլոր բնութագրական գծերն են վտանգավոր ինքնասիրահարված մարդու համար մասնավորապես եւ սոցիումի համար՝ ընդհանուր առմամբ»,- ասել է Քվինսի համալսարանի եւ Տոմսկի պետական համալսարանի հոգեբան Կոստաս Պապագեորգիուն։

Հոգեբանները սովորաբար առանձնացնում են անձի հինգ դրական եւ երեք բացասական գծեր, որոնք որոշում են այն, թե ինչպես իրեն կպահի մարդը հասարակության ներսում։ Վերջին այսպես կոչված մութ եռյակի մեջ մտնում են այնպիսի հատկություններ, ինչպիսին են ինքնասիրահարվածությունը, մաքիավելիականությունը եւ փսիխոպաթիան։

Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնց համար այս երեք գծերն առավել բնութագրական են, նկատելիորեն ավելի հաճախ են դառնում հանցագործներ, խնդիրներ ստեղծում աշխատավայրում կամ առաջ բերում հասարակական հուզումներ։ Մյուս կողմից՝ այժմ գիտնականներն ակտիվ վիճում են այն հարցի շուրջ, թե որքանով են նրանք կապված միմյանց միջեւ եւ ինչու բնավորության այդ գծերը մինչեւ հիմա չեն անհետացել մարդկային հասարակությունից։

Պապագեորգիուն եւ նրա գործընկերները փորձել են գտնել նման հարցերից մեկի պատասխանը՝ համակողմանիորեն ուսումնասիրելով անձի հատկությունները յոթ հարյուր կամավորների շրջանում, որոնք համաձայնել են մասնակցել մի քանի հարցման եւ պատմել, թե ինչպես է անցնում իրենց առօրյան։

Համադրելով եւ համեմատելով հարցման արդյունքները՝ հոգեբանները հետաքրքիր օրինաչափություն են բացահայտել. կամավորները եւ ուսանողները, որոնց բնորոշ է եղել ինքնասիրահարվածության բարձր մակարդակը, աչքի են ընկել նաեւ մեծ հոգեկան կայունությամբ։

Դա, իր հերթին, դրականորեն է ազդել նրանց բնավորության երկու ուիրշ գծերի վրա՝ դեպրեսիայի հակման եւ սթրեսի հանդեպ կայունության։ Որպես կանոն, դասական նարցիսականություն ունեցողները շատ ավելի հազվադեպ են տառապել թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրից։ Գիտնականները կարծում են, որ դա կապված է եղել այն բանի հետ, որ նրանք ավելի հաճախ եւ ավելի շատ են զբաղվել ֆիզիկական ակտիվության տարբեր ձեւերով։

Նարցիսականության այս առանձնահատկությունը, ինչպես կարծում է Պապագեորգիուն, էվոլյուցիոն տեսակետից բացատրում է, թե ինչու մութ եռյակի այս բաղադրիչը մինչեւ հիմա չի անհետացել մարդկային հասարակությունից։ Միանգամայն հնարավոր է, որ նման ոչ ակնհայտ պլյուսները, որոնք օգնել են մեր նախնիներին գոյատեւել, առկա են նաեւ մաքիավելիականության եւ փսիխոպաթիայի դեպքերում, ամփոփում են գիտնականները։