Պարոն Փաշինյան, բացեք կառավարական առանձնատան դռները մարդկանց առջեւ. Սոնա Աղեկյանի ակցիան՝ կառավարական առանձնատների մոտ
Երեւան քաղաքի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վաղ առավոտյան, Ձորափի 74 հասցեում գտնվող կառավարական առանձնատների մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել։ Նա պահանջում էր քաղաքացիների առաջ բացել առանձնատների դռները, ինչպես բացվել են Բաղրամյան 26-ի եւ 19-ի դռները։
«Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հարմար չի գտնում ապրել այն առանձնատանը, որը նորոգված է եւ նորոգումից հետո իրենց է հատկացվել, այլ որոշել են բնակվել Սերժ Սարգսյանի առանձնատանը, որը հիմնովին ավերել են եւ թողնելով հիմնապատերը՝ 2 միլիոն են ծախսում, որ տեղափոխվեն այնտեղ։ Առաջարկում եմ կրթօջախ կազմակերպել այս տարածքում։ Մենք պահանջելու ենք արդեն ավելի բազմամարդ, ավելի հաճախակի ակցիաների միջոցով, որ այս 20 հեկտար հողատարածքում պետբյուջեից ոչ թե թաքուն կամ նաեւ հայտնի միջոցներով չմխսվեն միայն 2 ընտանիքների բարեկեցությունն ապահովելու համար։ Հիշենք, որ սրանք այն ընտանիքներն են, որ իրենց ընդդիմադիր կեցվածք ունենալու ժամանակ, ովքեր կազմում էին ցույցերի շարժիչ ուժը, նրանք իրենց կյանքում ոչ մի փոփոխություն չարձանագրեցին»,- ասաց Աղեկյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ