Facebook-ը պատրաստվում է նորություններին եւ լրագրողությանն իր աջակցության մասին «մեծ հայտարարություն» անել
Facebook-ը պատրաստվում է «մեծ հայտարարություն» անել՝ ուղղված նորություններին եւ լրագրողությանն աջակցությանը։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ Librа-ի թեմայով ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտնում է AFP-ը։
Նրա խոսքերով, առաջատար սոցցանցն առաջ է շարժվում «Բարձրորակ լրագրողության աջակցության» նախագծի իրականացման հարցում։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, Facebook-ի «նորությունների հավելվածի» (News Tab) մասին է, որը պրոֆեսիոնալ տեղեկատվական կազմակերպություններից հոդվածներ պարունակող առանձին բաժին կլինի։ «Ավելի ուշ, այս շաբաթ, մենք նորությունների եւ լրագրողության մասին մեծ հայտարարություն կունենանք»,- ասել է նա օրենսդիրներին։ Ցուկերբերգի խոսքերով, դրանք կլինեն «բարձրորակ նորություններ, եւ ոչ թե միայն սոցիալական կոնտենտ»։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)