Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Հայաստան

«Կարող է կապը թանկանալ, ավելին՝ կարող են փոքր պրովայդերներն ուղղակի սնանկանալ». Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)

«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման իրական նպատակը ո՞րն է, ինչո՞ւ է հիմա արվում, և ի՞նչ վտանգներ է պարունակում այն:

«Վերջին հարցերի պատասխանը ես չունեմ և ես էլ կուզենայի իմանալ, որովհետև հենց դա է հետաքրքիր՝ ինչո՞ւ հենց հիմա, օրինակ՝ այսքան տարի պետք չեղավ, մեկ էլ հենց հիմա պետք եղավ, այսքան անհասկանալի ձևով»,- ասաց փորձագետը՝ ընդգծելով՝ հանրությունը պետք է վերահսկի այն պրոցեսները, որոնք կարող են բերել հանրության վերահսկմանը:

«Ես օրինակներ բերեմ, որոնք փաստացի մեզ մոտ սկսել են աշխատել, և մարդիկ հալած յուղի տեղ ընդունել են: Օրինակ՝ այն, որ SIM քարտերը հիմա միայն անձնագրով կարող ես առնել: Դա ամբողջ աշխարհում այդպես չէ, և դա փաստացի ինչ-որ մի պայման էր, որը հատուկ ծառայությունների կողմից դրվել է, ընդունվել է, և հասարակությունը դրան ոչ մի լուրջ արձագանք չի տվել: Մյուսը՝ տեսախցիկներով փողոցների վերահսկողությունը: Այսինքն՝ անընդհատ ընդունվում են որոշումներ, որոնք փաստացի մեզ դարձնում են ավելի վերահսկելի: Նույնը՝ մեծ գումարների շարժի ժամանակ, երբ բանկային գաղտնիքը փաստացի դադարում է աշխատել, և այլն: Հիմա կարևոր չէ՝ սա պե՞տք է, թե՞ ոչ, կարևորը, որ սա գիտակից ընդունվի, որպեսզի պարզ լինեն սրա հետագա վտանգները՝ քաղաքացիական ազատությունների տեսանկյունից, գումարած՝ սրա կարևորությունը անվտանգության տեսանկյունից»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ հասկանալի է, որ հնարավոր չէ առանց անվտանգության, բայց մյուս կողմից՝ սրանք պրոցեսներ են, որոնց հանրությունը պետք է ներգրավված լինի:

«Առնվազն կարող եմ ասել, որ փորձագետների շրջանում ոչ ոք տեղյակ չէր: Առաջարկվում է, որ, եթե մտնում եք ինտերնետ, ֆիքսվի այդ մտնելու պահը, ֆիքսվի, թե որ IP հասցեով եք դուք մտել, ֆիքսվի՝ դուք ով եք, այսինքն՝ այս տվյալները համադրվելով՝ ֆիքսվեն, եթե հեռախոսով եք մտնում, ֆիքսվի ձեր հեռախոսի նույնականացման համարը, էլեկտրոնային փոստից օգտվելու դեպքում նաև, որ մուտք է եղել էլեկտրոնային փոստ, և այս տվյալներն արխիվացվեն, մինիմում երկու տարի պահվեն պրովայդերների կողմից: Սա ինքնին շատ լուրջ բան կարող է չլինել, բայց սա կարող է դառնալ գործիք՝ ավելի լուրջ հետաքննությունների, օրինակ՝ այս գործիքներն օգտագործվում են, եթե մարդն օգտագործում է VPN կամ TOR, որպեսզի անոնիմացնի իրեն ցանցում, և այս գործիքը կարող է օգտագործվել՝ ցանցում մարդուն դեանոնիմացնելու համար: Տեսականորեն, ավելի լուրջ գործիքների կիրառման բազա է ստեղծվում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ անհասկանալի է նաև, թե ով պետք է վերահսկի՝ այս տվյալներն օգտագործվո՞ւմ են, թե՞ ոչ. «Ընդհանուր առմամբ, մենք ունենք խնդիր՝ այն, որ ուժային կառույցները կարող են չարաշահել, օգտագործել եղած գործիքակազմը, հետևել ինչ-որ մարդու, և դրա մասին ոչ ոք չի իմանա: Այդ չարաշահումները կարող են լինել ոչ միայն պետական հետապնդման տեսանկյունից (օրինակ՝ ինչ-որ ընդդիմադիր մի լրագրողի կամ ակտիվիստի պետությունը փորձի վերահսկել), այլ դա կարող է տնավարի էլ արվել՝ ինչ-որ մեկն իր ամուսնու կամ կնոջ սիրածին է ուզում բռնել, ծանոթ ունի ուժային կառույցում, այդ սիրածին մտցնեն որևէ գործի մեջ, ինֆորմացիան ստանան ու հանեն տվյալ գործից: Այդպես լինո՞ւմ է, թե՞ ոչ, չգիտեմ, ես այդպիսի շշուկներ լսել եմ, ապացուցել հնարավո՞ր է՝ ոչ»:

Այս որոշման նախագիծը, ըստ նրա՝ բովանդակությանը չի վերաբերում, այսինքն՝ չի խոսվում այն մասին, որ զանգերը ձայնագրվեն, պահվեն. «Բայց մի ծիծաղելի բան ասեմ. 2006թ. էր կարծեմ, կառավարությունն ընդդեմ «ԱրմենՏելի» լսումներ էին, և այնտեղ բացեիբաց ասվեց, որ բոլոր հեռախոսազանգերը ձայնագրվում ու ինչ-որ ժամանակ պահեստավորվում են: Հիմա ոնց է՝ մենք չգիտենք, բայց փաստացի էլի չկա վերահսկողության մեխանիզմ: Բայց դեպք կար, որը նաև ՄԻԵԴ հասավ, երբ մարդկանց գողության վրա բռնել էին մինչև գողությունն արված SMS-ների հիման վրա: Հարցն այն է, որ օրենսդրությունն անորոշություններ ունի, չկա հանրային վերահսկողություն, վերահսկողություն չկա նաև կառավարության կողմից: Շատ տեղերում, օրինակ՝ ԱԺ-ն ունենում է հանձնաժողով, որը վերահսկում է ուժային կառույցներին, այդ տեղեկատվությունն իրենք փակ ձևով ունեն»:

Ինչ վերաբերում է նրան, թե այս առաջարկով արխիվացվելու են նախորդ 2 տարիների տվյալնե՞րը, թե՞ խոսքը տվյալ պահից սկսած հաջորդ երկու տարվա արխիվացման մասին է, նա ասաց՝ պարզ չէ՝ հետին թվով դա ազդո՞ւմ է, թե՞ ոչ. «Կան պրովայդերներ, որոնք չունեն այդ սարքավորումները ու չեն կարող հետին թվով արխիվացնել, ով ունի, կարող է պահանջվել, որ չջնջվի»:

Դիտարկմանը՝ այսինքն՝ պրովայդերները պարտավորվում են տեղեկատվությունը հավաքագրել, և եթե չունեն համապատասխան սարքավորումներ, պետք է ձեռք բերեն, ինչը կբերի կապի թանկացման, նա արձագանքեց.

«Կարող է կապը թանկանալ, ավելին, կարող են փոքր պրովայդերներն ուղղակի սնանկանալ: Ավելին, մենք ունենք մի քանի խոշոր դեմք շուկայում և ունենք մոտ 160 փոքրիկ լոկալ պրովայդերներ, որոնք վերավաճառում են կապը, և հասկանալի է, որ նրանց մոտ գերշահույթներ չեն ձևավորվում, և կարող է դրանք փակվեն: Այստեղ էլի կարող է դավադրական բան լինել, որ ինչ-որ պրովայդերի լոբբինգով է սա արվում, որ շուկայի ևս 10 տոկոսը վերցնի: Օդում արված որոշումները միշտ արթնացնում են պարանոիդալ մտքեր»: