Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Հայաստան

Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է. Գարիկ Սարգսյան (տեսանյութ)

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքն անձնական խնդիրներից ելնելով է դադարեցնել Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները:

«Ոչ մի նման խնդիր չի եղել, ինքն էլ կարող է փաստել, դուք կարող եք իրեն էլ հարցադրում անել՝ արդյո՞ք մեր հարաբերությունները լավ են եղել, թե վատ։ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին մենք նույն օրն ենք ընտրվել համայնքի ղեկավար։ Ծանոթացել ենք մարզպետարանում, ունեցել ենք շատ լավ հարաբերություններ, դեռեւս 2017 թվականին երբ մահափորձ էր իրականացվել Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ, ես իրեն զանգել եմ, որպիսությունը հարցրել եմ։ Հեղափոխության օրերին ես նրան կոչ եմ արել միանալ հեղափոխությանը, մեր հարաբերությունները շատ լավ են եղել։ Հեղափոխությունից հետո, երբ նշանակվել եմ մարզպետ, կրկին ջերմ հարաբերություններ ենք ունեցել, իսկ թե ինչն է հարաբերությունների լարման պատճառը եղել, մենք միջանձնային որեւէ խնդիր չունենք, կոնֆլիկտ չկա։ Ես զուտ որպես մարզպետ միշտ պահանջել եմ նրանից՝ հաշվետու լինել ավագանու առաջ։ Եռամսյակային հաշվետվությունը կամ տարեվերջյան բյուջեի կատարողականը պատշաճ ներկայացնել ավագանուն, ոնց որ ավագանին պահանջել է։ Այդ ամենի փաստող գրությունները կան, թե ինչպես են ավագանիները դիմել մարզպետարան, մենք դիմել ենք համայնքի ղեկավարին, սակայն նրա կողմից օրենքով պահանջվող իր պարտականությունները չի կատարել»,- այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։

Մարզպետը հերքեց նաեւ այն տեղեկությունը, թե ինքը Նորաշենի նախկին համայնքապետին առաջարկել է դառնալ ՔՊ կուսակցության անդամ. «Շատ համայնքների ղեկավարներ մեծ ցանկություն կունենային նաեւ այսօր լինել ՔՊ կուսակցության անդամ, բայց իմ եւ մեր քաղաքական ուժի կողմից ոչ մի համայնքի ղեկավարի նման առաջարկ հեղափոխությունից հետո չի եղել։ Արարատի մարզում հեղափոխությունից հետո չկա մեկ համայնքի ղեկավար, որ կասի դարձել է ՔՊ կուսակցության անդամ»։

Ճշտող հարցին՝ այսինքն ցանկություն ունեն, սակայն իշխանությունը ընդառաջ չի գնո՞ւմ, մարզպետն ասաց. «Ուղղակի մեկ օրվա հարց չէ, մարդիկ իրենց քաղաքական հետագծով եւ իրենց արժեքային համակարգով, իրենց գաղափարներով պետք է հարեն այդ կուսակցությանը, որպեսզի մաս դառնան մեր կուսակցության»։

Հարցին՝ նախկին հանրապետականներ են նշանակվել նաեւ գործող իշխանության օրոք, արդյո՞ք երկակի ստանդարտներ են գործում, եւ այդ դեպքում, ինչպես նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ, Գարիկ Սարգսյանն ասաց.

«Ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ։ Այդ թվում Հունան Պողոսյանը, նա Հանրապետական կուսակցության անդամ չի եղել։ Նա եղել է ՀՀ ոստիկան, սպա, գեներալ, եւ պետք չէ կապել դա Հանրապետական կուսակցության հետ»։

Դիտարկմանը, երբ գործող իշխանությունը ընդդիմություն էր, ասում էր, որ ոստիկանը ծառայում է օրվա իշխանությանը, մարզպետը նշեց.

«Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, եւ եթե ժողովուրդը իր մեծամասնության քվեն տվել է իշխանությանը, ապա ծառայելով իշխանությանը՝ ծառայում են ժողովրդին։ Մեծ լեգիտիմությունը ունեցող իշխանությունը ժողովուրդն է»։

Հարցին՝ արդյոք հնարավոր է Նորաշենում կատարված դեպքերի վերաբերյալ ինքը հրաժարական ներկայացնի, մարզպետն ասաց, որ նման մտադրություն չունի. «Եթե մենք ապրում ենք իրավական երկրում, Տեղական ինքնակառավարման օրենքն ասում է, որ համայնքի ղեկավարը պարտավոր է ամեն 2 ամիսը մեկ ավագանու նիստ հրավիրել, իսկ 6 ամիս չհրավիրելու դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են օրենքի ուժով, եւ մենք այդպես էլ վարվել ենք»։

Դիտարկմանը, Եթե նիստեր չի հրավիրել, ապա ինչպես է նիստերի արձանագրությունները հայտնվել մարզպետարանի կայքում, մարզպետն ասաց, որ դրա վերաբերյալ իրենք համայնքապետարանում կատարել են ուսումնասիրություններ, եւ պարզվել է, որ այդ նիստերը հրավիրված չեն եղել պատշաճ կարգով. «Իրենց հրավիրելը ես չէի համարի պատշաճ նիստեր հրավիրել, որովհետեւ նիստեր հրավիրում են 1 շաբաթ առաջ, ավագանուն ցանուցում են պատշաճ, նիստի օրակարգը 3 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքապետարանի կայքում տեղադրվում է համակարգային հարցերը։ Դրանից հետո տեղադրվում են նաեւ նիստի արձանագրությունները եւ որոշումները, որը համայնքի ղեկավարը չի կատարել։ Եվ այդ արդյունքներն էլ ներկայացրել ենք լիազոր մարմնին»։

Նա ասաց, որիր կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարն արդեն իր լիազորությունների մեջ է, կատարում է իր պարտականությունները, եւ համայնքում բնականոն պրոցեսներ են։

Հարցին՝ արդյոք Կառավարությունը գոհ է իր աշխատանքից, մարզպետն ասաց.

«Մեր աշխատանքի գնահատականը տրվում է տարեվերջում, մեր կատարած աշխատանքների ամփոփ մենք հաշվետվություն ենք ներկայացնում Կառավարություն, մեր առջեւ դրված խնդիրները եթե պատշաճ կատարված են լինում։ Այդպիսի կարգ չկա, որ հրապարակային գնահատական տրվի»։