Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Հայաստան

Տղաս հանգիստ մտավ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի սենյակ ու արյունոտ դուրս եկավ. պատմում է տուժածի բժիշկ հայրը (տեսանյութ)

 

Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր միջադեպ էր գրանցվել, ինչի հետևանքով նույն կենտրոնի վիրաբույժ, տնօրենի խորհրդական Վահագն Համբարձումյանը վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վահագն Համբարձումյանի հայրը՝ Գագիկ Համբարձումյանը Tert.am-ի հետ զրույցում պատմել է միջադեպի մասին։

«Սեպտեմբերի 30-ին ինձ կանչել են կենտրոն և ասել, որ հիվանդի հարազատներից բողոք կա, որի արդյունքում կան վիճահարույց հարցեր և, քանի որ վիճահարույց հարցեր կան, իմ հետ պայմանագիրը լուծարում են։ Տնօրենն ասաց ինձ, ես ասացի,որ դա այդպես հապճեպ անելու բան չէ, այո, լուծարում ենք, որովհետև հնարավոր չէ այդպես աշխատել և դուրս եկա։ Իմ տղան, ի դեպ, աշխատում է այս կենտրոնում, տնօրենի ԺՊ Նարեկ Մանուկյանն է հրավիրել։ Իմ տղան այլ բժշկական կենտրոնում է աշխատել, այստեղ հրավիրել են որպես տնօրենի արտաքին գործերի հարցերով օգնական-խորհրդատու և, իհարկե, վիրաբույժ։ Իմ տղան ու ես փորձում էինք երիտասարդ տնօրենին լինել օգնական։

Սեպտեմբերի 30-ից հետո սկսեցինք մեր իրերը հավաքել, ես որդուս ասացի, տնօրենն էլ էր ասել, որ շարունակում են աշխատել նորմալ ռեժիմով։ Վահագնը հանգիստ աշխատում էր՝ չնայած մեր դժվար իրավիճակին։ Անցավ մի քանի օր, հրաման չկա, իրերը հավաքում եմ, բայց հրամանը չկա»,-պատմեց Գագիկ Համբարձումյանը։


Նա ասաց, որ փորձել է ստանալ հրամանն ու պայմանագրի լուծման հիմքերը, սակայն կադրերի բաժնի վարիչը իր տղային ու իրեն հրամանի պատճեն է տվել, ոչ թե բնօրինակը, որը պարզել է տուն գալուց հետո։

Այսօր նա դրանք ստանալու գրավոր պահանջ է ներկայացրել, ի պատասխան՝ հայտնել են, որ բնօրինակը անձնական գործերում է գտնվում և պատճեն են տրամադրում, ինչը, Գագիկ Համբարձումյանի խոսքով, օրենքի սահմաններում չէ։ Նրան պատասխանել են, որ դա իրեն չեն կարող տրամադրել։

«Որդիս՝ Վահագնը ասաց, որ ճիշտ չի այդպես անել։ Որդիս տնօրենի դուռը բացեց, քարտուղարուհու հետ խոսեց, ասաց՝ հարցնեմ տնօրենին, թե ոնց է լինելու այդ հարցը, և գամ։ Երևի, մոտ 5-10 րոպե անց իմ տղային տեսնում եմ արյունոտված, գրգռված վիճակում, քիթը ջարդված, շեղված, այտուցված, և իմ ռեակցիան շոկային էր, բայց ես հուզականին չեմ տրվում։ Առաջին օգնություն ցույց տվեցինք, սենյակն արյան մեջ էր մինչև ոստիկանների գալը, դրանից հետո էլ, երբ զանգեցի ոստիկանություն, արյունը դադարեցրել ենք։ Տղայիս ձեռքին կար իմ՝ աշխատանքից ազատվելու մասին հրամանը՝ արյունոտ»։

Հարցին, թե ի՞նչ վիճակում է կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը, Համբարձումյանն ասաց, որ լավ վիճակում է. «Վանսվածքներ չունի, շորերը ճղված չեն... երբ ոստիկաններն իջան՝ սենյակում զննում անելու, նա ինձ համար անհասկանալի ուրախ էր, որ կարողացել է տղավարի հարցերը լուծել, երևի թե, չնայած դա փողոց չէ»։

Գագիկ Համբարձումյանն ասաց, որ ինքը ցանկություն չի ունեցել դեպքի մասին խոսելու, սակայն անհասկանալի հրապարակում է լսել ու տեսել՝ իբր թե իր տղան սպառնացել է բժշկին։

«Իմ տղան ժպիտով, հանգիստ մտել է ներս։ Հիմա վիրահատվել է, վիճակը կայուն է, բայց ես կարող էի կորցնել տղայիս, հարվածներն այդպիսին են»։

Գագիկ Համբարձումյանն ասաց, որ եթե իր աշխատասենյակում սպառնացել են իրեն, կարող էր հրավիրել իրավապահներին, անվտանգության աշխատակիցներին, ոչ թե անցներ ձեռնամարտի. «Չեմ կարծում, որ այնպիսի վիճակ էր, որ գրասենյակը վերածեր փողոցի, իսկ ինչ վերաբերում է տնօրենի ԺՊ նամակին, ապա դա աշխատանքային ձև չի»։