Ռուսաստանը՝ որպես ՄԽ համանախագահող երկիր, պետք է անդրադառնա Ալիևի հայտարարությանը, թե «Արցախը Ադրբեջանն է և վերջ». Հովհաննես Իգիթյան
Ալիևը հակասում է ոչ միայն ինքն իրեն, այլև Մինսկի խմբի տասնյակ տարիների ամբողջ գործընթացին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Արցախը Ադրբեջանն է և վերջ»:
«Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերում որպես սկզբունք նշված է ժողովուրդների ինքնորոշման հարցը, և այդ հարցը Մինսկի խմբում սկսել են քննարկել, որովհետև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է: Այստեղ ես այլ հայտարարություն եմ սպասում, Լավրովը վերջերս անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությանը՝ ասելով, որ դա չի նպաստում բանակցությունների գործընթացը սկսելու մթնոլորտին: Ես սպասում եմ, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր, որը պետք է չեզոք լինի, նման հայտարարություն պետք է անի նաև Ալիևի հայտարարության հետ կապված»,-ասաց Իգիթյանը:
Հովհաննես Իգիթյանն ընդգծեց՝ եթե Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ն իր տարածքն է, ապա ի՞նչ բանակցությունների մասին պետք է խոսք գնա. «Ադրբեջանը սրանով հայտարարում է, որ չի տեսնում խաղաղ բանակցությունների շարունակություն»,-եզրափակեց պատգամավորը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց