Կարծում եմ՝ միջազգային գործընկերները կֆիքսեն, որ Ադրբեջանը չի ցանկանում հարցի հանգուցալուծում. Ռուբինյան
Իլհամ Ալիեւի պատասխանը, թե գոյություն չունի Ղարաբաղի ժողովուրդ, եւս մեկ անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմերի, Ադրբեջանը կառուցողական չէ եւ, ըստ էության, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում եւ եթե մենք ուզում ենք հասնել այդպիսի հանգուցալուծման, անհրաժեշտ է, որ եւ Հայաստանի ժողովուրդը, եւ Արցախի ժողովուրդը, եւ Ադրբեջանի ժողովուրդը համաձայն լինեն այդ հանգուցալուծման շուրջ: Նա ակնկալում էր, որ մյուս կողմը նույնպես ընդունի այս փաստը, քանի որ անհնար է որեւէ հանգուցալուծում առանց կողմերի համաձայնության: Իսկ Ալիեւի պատասխանը ցույց է տալիս, որ նա չի ընդունում այս բանաձեւը, հետեւաբար, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում: Ես կարծում եմ, որ միջազգային գործընկերները կֆիքսեն դա եւ կանեն հետեւություններ»,-ասաց նա:
Հարցին, թե որն է լինելու Հայաստանի պատասխանը, նա արաձագանքեց. «Մեր պատասխան քայլը մեր դիրքորոշումները շարունակաբար առաջ տանելն է, խաղաղության տրամաբանության մեջ գործելն է, շարունակաբար մեր բանակը ամրացնելը, պաշտպանական համակարգը»:
Դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը չի նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը, Ռուբինյանն ասաց, որ արդեն Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է դրան. «Հայաստանը բանակցային գործընթացը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից, ավելին ասելու ոչինչ չունեմ»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց