Աշխատանքային գրքույկների թվայնացման համար անհրաժեշտ է դրանք հնարավորինս շուտ ներկայացնել ՍԱԾ տարածքային բաժիններ. հայտարարություն
ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի աշխատանքներն ավարտելու ժամկետը 2019թ. դեկտեմբերն է: Այս մասին հայտնում են Սոցիալական ապահովության ծառայությունից:
Նշված որոշման դրույթներով աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացվում է գործատուների հետ համագործակցությամբ (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու):
Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար, Սոցիալական ապահովության ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր միջոցներով, պարբերաբար տեղեկացնում է չթվայնացված գրքույկները Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին: Սակայն մեծ թվով գրքույկներ դեռևս թվայնացված չեն, իսկ գրքույկների թվայնացման աշխատանքներն առավել ծավալուն են մասնավորապես մեծ թվաքանակով աշխատող ունեցող գործատուների համար:
Այսպիսով, կրկին հիշեցվում է, որ գրքույկները թվայնացման ներկայացնելու սահմանված ժամկետի վերջին օրերին ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց