«Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրը եւ նախկին տնօրենը գտնվել են, նրանք կալանավորվել են
«Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության համահիմնադիր Գուրգեն Զաքարյանի եւ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը հայտնաբերվել են եւ կալանավորվել են: Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ կալանքն ընտրվել խափանման միջոց. նրանց նկատմամաբ հայտարարվել է հետախուզում։
Գուրգեն Զաքարյանի եւ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի հայտնաբերման եւ կալանավորման մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ ՔԿ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու դեպքի կապակցությամբ քննվող քրեկան գործի շրջանակներում օգոստոսի 15-ին կալանավորվել է «Սեքյուրիթի դրիմ»-ի մյուս հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը։ Նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արեն Խանամիրյանին եւ «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանին։ Նրանց նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել գրավի կիրառումը։ Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի եւ դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու եւ ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց