Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համատեղ ծրագրերի ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի բնագավառներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հնարավորությունների շուրջ: Երկուuտեք պատրաստակամություն է հայտնվել խորացնել համագործակցությունը նշված բնագավառներում:
Հանդիպմանը ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները կքննարկվեն նախարար Պապիկյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցի ընթացքում։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց