Հետախուզման մեջ գտնվող «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրն ու նախկին տնօրենը ներկայացել են քննչական մարմին
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, որոնք գտնվում էին հետախուզման մեջ, օրերս ներկայացել են վարույթն իրականացնող մարմին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին դատարանը բավարարել էր նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը և հայտարարել հետախուզում։
Գուրգեն Զաքարյանին, Կարեն Կարապետյանին, ինչպես նաև Ալեքսանդր Զաքարյանին, «Սեքյուրիթի դրիմ» և «Էլիպս» ընկերությունների գլխավոր հաշվապահներին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրներից Ալեքսանդր Զաքարյանը, ով օգոստոսի 13–ին կալանավորվել էր, մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 13-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեեց։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց