«Ալեքս Գրիգի» մասնաբաժինը շաքարավազի շուկայում 20 տոկոսով նվազել է, նոր ներկրողներ են հայտնվել. ՏՄՊՊՀ նախագահ
Շաքարավազի շուկայում նոր ներկրողներ են հայտնվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով այս ոլորտում ՏՄՊՊՀ–ի կողմից իրականացվող ստուգումներին։
NEWS.am–ի հարցին, թե վերջին մեկ տարվա ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից շաքարավազի գնի իջեցումը արդյոք դեպինգ չէ, Գեղամ Գևորգյանն արձագանքեց.
«Շաքարավազի գնի իջեցումը դեմպինգի պատճառով տեղի չի ունեցել։ Այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։ Ուրախալին այն է, որ այս շուկայում հայտնվում են նաև այլ ներկրողներ։ Ոչ թե ներմուծողների քանակն է կարևոր, այլ նրանց մասնաբաժինը։ Եթե քանակը լինի 100 հոգի, բայց նրանք բոլորը միասին կազմում են 1-2 տոկոս, ապա դա մեր կյանքում ոչինչ չի փոխում»,-նշեց Գևորգյանը։
Վերջինս ընդգծեց, որ «Ալեքս Գրիգի» մասնաբաժինը շուկայում 20 տոկոսով նվազել է։
Գեղամ Գևորգյանը հավելեց, որ Հայաստանում շաքարավազի ոլորտում ավելի մեծ խնդիր է շաքարավազի արտադրությունը. «Հայաստանում չկա շաքարավազի արտադրություն»,-նշեց նա։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց