Նախագահության տարիներին Թրամփը Forbes-ի վարկանշային ցանկում 119 հորիզոնական է կորցրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը, Forbes-ի հաշվարկներով, արդեն երկու տարի է՝ անփոփոխ է մնում՝ կազմելով մոտ 3,1 մլրդ դոլար:
Հեղինակավոր Forbes ամսագրի 2019 թվականի ամենահարուստ ամերիկացիների վարկանշային ցուցակում Սպիտակ տան ղեկավարն այս տարի զբաղեցրել է 275-րդ տեղը: Նշվում է, որ դա 16 հորիզոնականով ավելի ցածր է, քան մեկ տարի առաջ, և 119 տեղով ավելի ցածր, նախքան նախագահ դառնալը:
Սակայն Թրամփի ֆինանսական վիճակը կայուն չէ. նախագահի անվամբ գրանցված բիզնեսները կորուստներ են կրում: Կառուցապատողները, օրինակ, չեն ցանկանում շինությունները կոչել վերջինիս անունով: Թրամփի անշարժ գույքի լիցենզավորման բիզնեսը, որը նախագահության ժամկետներում չի կարող օտարերկրյա գործարքներ կնքել, այսօր արժե մոտ 80 մլն դոլար՝ անցյալ տարվա 170 միլիոնի համեմատ:
Սակայն նախագահի եկամուտն այլ բիզնեսներից սկսում է աճել, գրում է Forbes-ը:
Այս տարի ամենահարուստ ամերիկացիների եռյակում հայտնվել են՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (114 մլրդ դոլար), Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (106 մլրդ դոլար), ներդրող Ուորեն Բաֆեթը ($80,8 մլրդ):


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց