Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում Արփինե Հովհաննիսյանին
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, ով նախօրեին անձնական բնույթի վիրավորանքների էր արժանացել իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի կողմից:
Դեսպան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անդրադարձը տեղի ունեցածին՝ նշելով, որ քաղաքականությամբ զբաղվող կանանց նկատմամբ ատելության խոսքին ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանը առողջ եւ անհրաժեշտ արձագանք է տվել:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ Պաշտպանության եւ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերջին հարցազրույցներից մեկում տեղ գտած քննադատություններին, ասել էր.
«Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով», ապա թե՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի եւ անհայտ հայրիկի անունները»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց