ԲՀԿ- «Իմ քայլը» բուն մենամարտը սկսվեց. Փաշինյանը սա համարում է «սիմվոլիկ որոշումը սիմվոլիկ օրով»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ԲՀԿ-ն, ի վերջո, խախտեց տեւական լռությունն ու երկարատեւ ներքին քննարկումից հետո երեկ հայտարարեց` չեն մասնակցի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցի քվեարկությանը ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ վերջին շրջանում Փաշինյան- Ծառուկյան բազմաթիվ հանդիպումներ են եղել:
Ու ինչպես երեւում է, այս հարցում ընդհանուր հայտարարի հնարավոր չի եղել գալ, ու երեկվանից սկսվեց ԲՀԿ- «Իմ քայլը» բուն մենամարտը: Ծառուկյանը հայտարարեց, թե այդ նախագծի հիմքերը թույլ են: ԲՀԿ-ականներն ըստ էության համարում են, որ այս օրինագիծը իրավական առումով կաղում է, մերկ է: «Իմ քայլից» էլ հակադարձում են, թե իրական ընդդիմությունը պետք է կանգներ Հրայր Թովմասյանին գահընկեց անելու նախագծի կողմը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլից» ասել են, թե վստահ են, որ ԲՀԿ-ից կլինեն պատգամավորներ, որոնք կմասնակցեն եւ կողմ կքվեարկեն: Մեր տեղեկություններով` իշխող թիմում շատ վատ են ընդունել ԲՀԿ-ի այս կեցվածքը եւ որոշել են անխնա քննադատել ընդդիմադիր այս թեւին: Իշխանական խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե անընդունելի է, որ գլոբալ առումով պետության համար այսպիսի կարեւորության հարցի քվերակությանը որեւէ քաղաքական ուժ չմասնակցի կամ ձեռնպահ լինի:
Երկրորդ քաղաքական ուժի այս կեցվածքը պատգամավոր Փաշինյանը չի ընդունում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին կատարվածը հիշեցնելով` սա համարում է ԲՀԿ-ի «սիմվոլիկ որոշումը սիմվոլիկ օրով»: Հիշեցնենք` անցած տարի նույն օրը ԲՀԿ-ն միացավ ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին եւ կողմ քվեարկեց փաշինյանական թեւից մերժվող մի օրինագծի, որը խոչընդոտելու էր վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ արտահերթ ընտրության գնալու մեխանիզմը:
Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը եղավ այն, որ նրա կոչով քաղաքացիները «պաշարեցին» ԱԺ շենքը, ի վերջո դրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց