Նոր ուժային կառույց, որը կունենա վերահսկման լայն գործիքակազմ. Փաշինյանի հանձնարարականով առաջիկայում լուրջ զարգացումներ կլինեն
«Փաստը» գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարությունում ձևավորվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որն իր իրավասություններով ու գործունեության շրջանակներով բավական ուշագրավ մարմին է. այն չի ենթարկվում որևէ գերատեսչության, այլ՝ ուղղակի վարչապետին։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս կառույցի առումով Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականով առաջիկայում լուրջ զարգացումներ տեղի կունենան. մասնավորապես, նախատեսվում է կառույցի ներկայացուցչություններ ունենալ ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև առանձին մասնաճյուղեր՝ խոշոր քաղաքներում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նախատեսում է այնտեղ ընդգրկել ոչ քաղաքականացված, բայց իրեն հավատարիմ կադրեր, ներկայումս ընթանում է խորհրդի կազմի «քասթինգը»։
Ըստ լուրերի՝ այս խորհուրդը վերահսկման լուրջ գործիքակազմ է ունենալու, ավելի շատ հարելու է ուժային բլոկի կառույցների շարքին, իսկ կազմում կընդգրկվեն փորձառու և որոշակի կենսափորձ ունեցող ապաքաղաքական անհատներ։ Այս բլոկի համակարգման աշխատանքները, մեր տեղեկություններով, վերահսկում է անձամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց