Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Տղամարդկության դեֆիցիտ, կամ իշխանության իրական դեմքը

«Հրապարակը» գրում է. «Տիկինը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները»։ Սա «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունն է՝ ուղղված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին։ Սրանով Անդրանիկ Քոչարյանն ապացուցում է, որ «Իմ քայլում» և իշխանական ճամբարում տղամարդկության լուրջ դեֆիցիտ կա։

Իսկ ի՞նչ է ասել Արփինե Հովհաննիսյանը․ նա մի հարցազրույցում դիտարկում է արել, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ինչո՞ւ դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։ Այս արտահայտությունը Քոչարյան Անդոյին այնքան է վիրավորել, որ նա Արման Բաբաջանյանին պատկանող կայքին տված հարցազրույցում ի ցույց է դրել իր «տղամարդկության» ողջ ռեսուրսը՝ վիրավորելով Արփինե Հովհաննիսյանին, իսկ լրագրողը կամ խմբագիրն էլ որոշել են հենց այս արտահայտությունը դարձնել նյութի վերնագիր։

Մյուս տգեղ ակնարկների մասին չենք էլ խոսում։ Պարզապես սրանով ակնհայտ է դառնում, որ ֆեյսբուքյան արշավներն ընդդիմության և կոնկրետ Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ հենց իշխանական ճամբարից են կազմակերպվում, որին ակտիվ մասնակցություն ունեն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը, արդարադատության նորելուկ նախարար Ռուստամ Բադասյանը, որն ի պատասխան Արփինե Հովհաննիսյանի քննադատություններին՝ մի էժան գրառում է կատարել՝ փորձելով ինքնահաստատվել մի կնոջ հաշվին, որը նաև իր դասախոսն է եղել։ Այսինքն՝ «տղամարդկության» դեֆիցիտը իշխանության բոլոր մարմիններում է՝ գործադիրում, օրենսդիրում, Ֆեյսբուքում․․․

Մի կողմ թողնենք՝ ով է Արփինե Հովհաննիսյանը և ինչ սխալներ է գործել։ Բայց իշխանության ներկայացուցիչները, որոնք, հավանաբար, հակադրվելու լուրջ փաստարկներ չունեն, որոշել են անցնել բարոյականության բոլոր սահմանները՝ կենդանի ու մեռած մարդկանց դագաղներն ու անկողինները մտնելով, նրանց ծնողներին, ընտանիքի անդամներին վարկաբեկելով։ Նիկոլ Փաշինյանի թիմն այս մեկուկես տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի կառուցել, բայց հասցրել է քանդել մարդկային հարաբերություններում բոլոր կամուրջները, ոչնչացնել արժեքներ, խաչ քաշել սրբությունների և տասնամյակներով ձևավորված արժեհամակարգերի վրա։

Եվ Անդրանիկ Քոչարյանը, որը մոտ 60 տարեկան տղամարդ է՝ բեղերով, սպիտակ մազերով, այսօր իրեն թույլ է տալիս իջնել այնքան, որ մտնի իր զավակների տարիքի Արփինե Հովհաննիսյանի անձնական կյանք, ընտանիք, հասնի նրա ծնողներին, որպեսզի հնարավորինս մեծ ցավ պատճառի։ Ինչպես ասում են՝ գոնե տարիքիցդ ու մազերիցդ ամաչիր։ ՀՀԿ-ականները որքան էլ «գող ու թալանչի» լինեին, գոնե իրենց հրապարակային խոսքում ավելի տղամարդավարի էին իրենց պահում՝ կնոջը չէին վիրավորում, ընտանիքին, ծնողներին ու մյուս սրբություններին չէին դիպչում։ Եվ ամենացավալին այն է, որ իշխանական մեծ թիմում չեղավ մեկը, որ բարձրաձայն մեղադրեր ու դատապարտեր Քոչարյան Անդոյի արարքը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: