Գագիկ Խաչատրյանի եղբորորդին իրեն մեղավոր չի ճանաչում, բայց նշված վնասի գումարը՝ 192 մլն-ը, դատախազության դեպոզիտին է
Վարույթն իրականացնող մարմինը և առաջին ատյանի դատարանը գտնում են, որ 2008-2016 թվականի ընթացքում Կարեն Խաչատրյանը վատման եղանակով գույք է հափշտակել, այն դեպքում, երբ այդ աշխատաժամանակի վերաբերյալ տեղեկագրերը` 2008-2013 թվականի, ընդհանրապես օբյեկտիվ իրականության մեջ չկան, գոյություն չունի: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը` անդրադառնալով իր պաշտպանյալի գործին, ով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է:
Փաստաբանը նշեց, որ ՊԵԿ-ը պաշտոնապես ԱԱԾ-ին պատասխանում է, որ այդ տեղեկագրերը չեն պահպանվել: «Հիմա հարց է առաջանում, թե վարույթն իրականացնող մարմինը ինչպես հասկացավ, ոնց փաստարկվեց, որ այդ տեղեկագրերը ընդհանրապես Կարեն Խաչատրյանի կողմից են ստորագրված եղել»,-ասաց նա և նշեց, որ 2013-2016 թվականների ընթացքում այդ աշխատանքի տեղեկագրերը, որ կան, և պարզվում է, որ դրանց մի մեծ մասը Կարեն Խաչատրյանի ստորագրություններով չեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք միտում են տեսնում, փաստաբանն ասաց. «Ցանկացած ողջամիտ մարդ, այս փաստաիրավական վիճակները հաշվի առնելով, թող ինքը գնահատի՝ միտում կա թե ոչ: Շատ կարևոր է Կարեն Խաչատրյանի Խաչատրյան ազգանուն ունենալը այս գործով»,-ասաց նա:
Ամրամ Մակինյանը նշեց, որ թեև առաջադրված մեղադրանքում Կարեն Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ առնչություն չունի իրեն մեղսագրված արարքի հետ, բայց, այնուամենայնիվ, մեղադրանքի որոշմամբ նշված ամբողջ վնասի ծավալը` 192 միլիոն դրամը, ամսի 18-ից, դատախազության դեպոզիտ հաշվին է:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց