«Դեպի Երևան 6060 մղոն». Չիկագոյի այգիներից մեկում «հայկական» ցուցանակ է տեղադրվել (տեսանյութ)
Չիկագոյի Նորթ Ուաբբաս պողոտայի Քոննորս այգին շարունակում է հայկականացվել, գրում է mirrorspectator.com-ը՝ հավելելով, որ Չիկագոյում ՀՀ հյուպատոսության հովանավորությամբ, Բիզնես-Հայաստան ծրագրի նախաձեռնությամբ և տեղի հայկական համայնքի աջակցությամբ դեռևս անցյալ տարի այս այգում տեղադրվել էին Հայաստանում պատրաստված նստարաններ՝ «Չիկագո-Երևան» գրությամբ: Դրանք նույն տեսքն ունեն, ինչ այն նստարանները, որոնք տեղադրված են Երևանի և Արցախի փողոցներում:
Վերջերս կյանքի է կոչվել ևս մի ծրագիր: Այգում տեղադրվել են ցուցանակներ, որոնք հուշում են Չիկագոյից տարբեր քաղաքների հեռավորության մասին: Այս ցուցանակների մեջ Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Լոս Անջելեսի, Վաշինգտոնի կողքին կարելի է տեսնել նաև Երևանի ցուցանակը (6060 մղոն):
Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանն իր խոսքում նշել է, որ սա շարունակությունն է այն գործի, որ իրենք սկսել են նստարանների տեղադրմամբ:
«Սրանով մենք ցույց ենք տալիս մարդկանց, որ աշխարհը շատ փոքր է, և խրախուսում ենք նրանց այցելել Հայաստան»,- ասել է Թաթոսյանը:
Հյուպատոսության խորհրդական Պարույր Սարգսյանն էլ նշել է, որ եթե անգամ անցորդները լսած չլինեն Երևանի մասին, տեսնելով ցուցանակը՝ կհետաքրքրվեն, տեղեկություն կորոնեն, ինչն էլ իր հերթին ավելի հայտնի կդարձնի մեր երկիրը: Պարույր Սարգսյանը հայտնել է նաև, որ արդեն կան պայմանավորվածություններ տեղի զբոսաշրջային ընկերությունների հետ, որ նրանք կանգնեցնեն ավտոբուսները ցուցանակների մոտ և զբոսաշրջիկներին ծանոթացնեն այգուն:
Ցուցանակների բացման արարողությանը հանդես է եկել տեղի «Սիսակ Վարժապետյան» դպրոցի պարի համույթը:
Այգին հայտնի է նաև հնագույն թեյերից մեկի՝ Արգո թեյի խանութով, որը բացվել է հայ և ամերիկացի երկու գործարարների կողմից 2003 թվականին և անվանվել է Starbucks of teas:


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)