ԱԺ օրակարգում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը (ուղիղ)
Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստերի աշխատանքը: Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որոնց թվում է նաեւ «ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագծի քննարկումը: Այսօր նիստն սկսվեց նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությամբ:
Նշենք, որ մինչ քառօրյայի նիստերի օրակարգում ընդգրկվելը, որոշման նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի խորհրդի նիստում: Ավելի վաղ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագծին դրական եզրակացություն էր տվել:
ԱԺ այս քառօրյայի օրակարգում են նաեւ հետեւյալ օրինագծերը.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
Տարածքային կառավարման մասին,
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Նկատենք որ Հրայր Թովմասյանին վերաբերող հարցը քննարկվելու է ամենավերջում:


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)