ՍԴ անդամին քաղաքական պատասխանատվության կանչելու ցանկացած փորձ ուղիղ ճնշում է ՍԴ-ի վրա. Ղազինյան (տեսանյութ)
«Ինձ ծանոթ չէ աշխարհում որևէ նման դեպք, որ պետության ղեկավարի կողմից նշանակված Ազգային անվտանգության ծառայության տնօրենն այդ ձևով հրաժարական տա, ապա ներկայացնի իր մոտ առկա խնդիրները, մտքերը։ Սա աննախադեպ երևույթ է»,-այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Ա.Ղազինյանը։
Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի մասին՝ պարոն Ղազինյանը նկատեց. «Ժողովրդավարության էլեմենտար սկզբունքները խախտվում են, ԱԺ-ն քաղաքական մարմին է, մասնակցում է ՍԴ դատավորների նշանակման գործընթացին, սակայն հետ կանչման մեխանիզմում, քաղաքական պատասխանատվության ենթարկելու, քաղաքական պատասխանատվության կանչելու որևէ փորձ ՍԴ-ի անդամի հանդեպ ուղիղ ճնշում է ՍԴ-ի վրա, հատկապես երբ այն ունի լուրջ քաղաքական ենթատեքստ և կապված է, իրենց իսկ խոսքով հայտարարած, պատմական և քաղաքական նշանակություն ունեցող քրեական գործի հետ»։
Խոսելով Հրայր Թովմասյանի նախկին իշխանությունների հետ քաղաքական կապի մասին, Ղազինյանն ասաց, որ ՍԴ-ում մի շարք այլ դատավորներ կան, որ կապ ունեն քաղաքական ուժերի հետ։
«Ինչու՞ է թիրախում հայտնվել հենց ՍԴ նախագահը։ Նա ընդամենը կազմակերպում է աշխատանքը, ոչ մի առավելություն չունի։ Նա քաղաքական ուժի հետ կապ ունի, իսկ մյուսները չունե՞ն։ Այնքանով կապ ունեն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապ ունի Արևիկ Պետրոսյանը։ Ինչու՞ նրա մասին չի խոսվում, խոսվում է Հրայր Թովմասյանի մասին...»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ