Հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի եւ Արցախի տեսակետները համընկնում են. Դավիթ Բաբայան (տեսանյութ)
Հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի եւ Արցախի տեսակետները համընկնում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Մենք կարծում ենք, որ հակամարտության լուծումը պետք է այնպես լինի, որ նախեւառաջ մեր անվտանգությունը ապահովվի, երկրորդը՝ որեւէ մեկի մոտ գայթակղություն չլինի նորից վերանայել այդ լուծումը եւ լինի երկարատեւ, միգուցե՝ հավիտենական։ Մինչեւ դա չլինի, որեւէ տարբերակ ընդունելի չի լինի»,-ասաց Բաբայանը:
Նա ողջունելի համարեց, որ ՀՀ իշխանությունները ջանքեր են գործադրում Արցախին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ. «Մենք ի սկզբանե ողջունել ենք, բայց նշել ենք, որ սա շատ բարդ, երկար, ժամանակատար եւ աշխատատար գործընթաց է, եւ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի»:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների պնդմանը, որ Արցախը բանակցային սեղանից դուրս է եկել նախկին իշխանությունների օրոք, Դավիթ Բաբայանը նկատեց. «Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիեւի քաղաքականության, Ադրբեջանի քաղաքականության հետեւանքով: Եթե Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, դա իր որոշում է, բայց առանց դրա չի լինելու հակամարտության կարգավորում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ