Գիտնականները նոր միկրոփոշեկուլ են ստեղծել վնասակար մասնիկներից միջավայրը մաքրելու համար
Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները մշակել են օպտիկական միկրոփոշեկուլ, որն առավելագույն չափով է մաքրում շրջակա միջավայրը եւ բնակարանները վնասակար մասնիկներից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Scientific Reports»-ին։
Հայտնագործությունը կօգնի ստեղծել հատուկ մաքուր տարածք՝ այնտեղից հեռացնելով առողջության համար վնասակար նանոմասնիկները։ Դա հնարավոր է դարձել շնորհիվ այդ մասնիկների շարժի մանիպուլացման։
«Օպտիկական փոշեկուլի ստեղծման գաղափարը բավական պարզ է։ Օգտագործվում է մեզոմերային միկրոմասնիկ, այս դեպքում՝ հավասարակող քառակուսի, որն ունի միջավայրի հանդեպ 2 շեղման ցուցիչ։ Այս դեպքում մասնիկի վրա ընկնող օպտիկական ճառագայթումը կտեղայնացվի նրա ստվերային մակերեսի մոտ»,- տեղեկացրել է նախագծի ղեկավար, ՏՊՀ էլեկտրոնային ինժեներիայի բաժնի պրոֆեսոր Օլեգ Մինինը։
Գիտնականի խոսքով, եթե միկրոմասնիկում ոչ մեծ ճեղք արվի, օպտիկական ուժերի ազդեցության տակ դրա մեջ «կներքաշվեն» նանոմասնիկները։
Քանի որ միկրոմասնիկն ունի ընկնող ճառագայթման 1-10 ալիքների երկարություն, այս մոտեցումը թույլ է տալիս ստեղծել չիփի վրա շրջակա միջավայրի մաքրման միկրոհամակարգեր։
Ռուս գիտնականներից բացի, հետազոտությանը մասնակցել են նաեւ Ցզիլինի համալսարանի (Չինաստան) եւ Բեն-Գուրիոն համալսարանի (Իսրայել) գործընկերները։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին