Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Հայաստան

«Հիմա էլ եմ ասում, որ պահը բավականին հասունացել է, և չեն բացառվում քաղաքացիական բախումներ». Ռուբեն Հակոբյան

Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի, ՍԴ-ի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 168.am-ը զրուցել է «Ակունք» քաղաքական վերլուծական կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ։

– Պարոն Հակոբյան, այսօր Հայաստանի իշխանություններն արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված ինչպիսի՞ հայեցակարգ ունեն։

– Հայեցակարգ, որպես այդպիսին, չկա, լավ կլիներ, որ այսօր քաղաքական բանավեճ լիներ դիմության և ընդդիմության, ընդհանրապես քաղաքական գործիչների միջև։ Քանի որ հայեցակարգ չկա, ցավոք, այսպես փսորված է այսօր քաղաքական վերլուծությունը, որովհետև բանավեճի բացակայություն կա։ Երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությունից դարձավ իշխանություն, մեկ շատ սխալ խնդիր ձևակերպեց և ամեն գնով փորձում է այդ խնդիրն ապացուցել, որը չի կարող, այսպիսի խնդիր ձևակերպեց՝ երկու անգամ երկու հավասար է հինգի։ Որից հետո իշխանական բոլոր կառույցները, ոլորտները՝ գործադիր, օրենսդիր և դատական, փորձում են ապացուցել, որ երկու անգամ երկու հավասար է հինգի։

Հայեցկարգի բացակայությունը բոլոր ոլորտներում, նկատի չունեմ դեկլարատիվ հայտարարությունները, որոնցից այսօր ուղղակի այսպես «ճողվածք» է ստանում քաղաքական դաշտը։ Կարծում եմ՝ ինչ-որ պահի Փաշինյանը կգիտակցի, որ սխալ էր ձևակերպել նման չլուծվող խնդիր, նա թիվ մեկ հարցը դարձրեց մարտի 1-ը։ Իհարկե, այդ դեպքը խարան է և դաջվել է մեր նորագույն պատմության ճակատին, վստահ եմ, որ այն լուծվելու է, բայց ոչ այն քայլերով, որոնք այսօր իրականացվում են։ Ամբողջ ծրագրի բացակայությունը Փաշինյանը փորձեց լցնել այս խնդրով, այսինքն՝ հայտարարեց, թե՝ լսեք, օրենսդիր, գործադիր և դատական ոլորտներ, պետք է ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, և նա է ամեն ինչ կազմակերպել։ Քանի որ ժողովրդի էմոցիոնալ ֆոնն այս առումով հասկանալի պատճառներով բաց է, իշխանությունն ամբողջ ուժով աշխատում է ապացուցել անապացուցելին։

Այն ճանապարհով, որով գնում է իշխանությունը, վստահ եմ, որ չի ապացուցելու։ Նշածս բանաձևը լուծելու համար իշխանությունները կրակն են ընկել հենց Նիկոլ Փաշինյանը ձեռքին։ Ռոբերտ Քոչարյանի շուրջ բարձր որակի փաստաբաններ են հավաքված, վստահ եմ, որ նրան բաց կթողնեն։ Բավական է, որ այս ամենը հանդարտվի ու տեղափոխվի բնականոն հուն, և բավական է միայն հայտնի գաղտնալսումը, որտեղ նշվում է, թե «շեֆի» ցանկությամբ պետք է «փակվի» Քոչարյանը, որպեսզի ասվի, որ այս ամենը քաղաքական հաշվեհարդար է, և ոչ ավելին։ Այդ ամենն արդեն խայտառակ ձևով երևում է, նաև, եթե դրան գումարվում է նախադեպը չունեցող այնպիսի երևույթ, ես չգիտեմ՝ ժողովրդավարության կամ ազատության մակարդակ ունեցող որևէ երկրում նման բան եղե՞լ է, երբ երկրի առաջին դեմքը հայտարարի, որ պետք է փակվի բոլոր դատարանների մուտքերը, և, որ այդ գործընթացին մաս կազմեն նաև իր խմբակցության անդամները։

Ավելի զավեշտալի էր, որ ոստիկանությունը դարձավ այդ հակաօրինական գործողությունների մասնակիցը և կրողը։ Այսինքն՝ դատական իշխանությունն ամբողջությամբ գնաց այդ անհասկանալի խնդրի լուծման ուղղությամբ։ Իսկ վերջում էլ Սահմանադրական դատարանը, բացահայտ երևում է, որ մեծ ճնշում է գործադրվում՝դավադիրները կարողացան ինչ-որ միտք հղացնել Նիկոլ Փաշինյանին, որ ՍԴ դատավորներն անդամներ են, և ոչ թե՝ դատավորներ, և Վահե Գրիգորյանին 3-րդ անգամ առաջադրելով ՍԴ անդամ՝ միանգամից կարող է հայտարարել, որ ինքն է ՍԴ նախագահը։

Կարծում եմ՝ այստեղ Վահե Գրիգորյանը զոհ դարձավ այդ դավադիրներին, որոնք կազմել էին այդ ծրագիրը։ Ենթադրում եմ, որ սա նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ձեռագիրն էր, քանի որ որոշ չափով ծանոթ եմ նրա ձեռագրին։

ՍԴ-ն ցանկանում են դարձնել այնպիսին, ինչպիսին այսօր Դատական խորհուրդն է, իսկապես ուզում են այն դարձնել գործադիրի, տվյալ պարագայում՝ ուղիղ վարչապետի խամաճիկը։ Այսպիսի զավեշտալի բան էլ կա, երբ ՍԴ-ն դիմեց ՄԻԵԴ, փոխանակ իրենք ուրախանային, քանի որ, եթե չեն վստահում ՍԴ-ին, ինչպես իրենք են ասում՝ հնին, պետք է ծափահարեին, քանի որ եվրոպական կառույցները մեծ վստահություն են ներշնչում։ Բայց քանի որ իրենք գիտեն, որ սա քաղաքական հարց է, միանգամից սկսեցին հարձակվել և թերհավատություն սերմանել, թե եվրոպական կառույցները կարող են սխալ որոշում ընդունել։

Այս խնդիրը չլուծվող խնդիր է, քանի որ սխալ է ձևակերպված և բացարձակապես քաղաքական խնդիր է լուծում։ Շիլաշփոթ է, քանի որ բոլորն ընկած ուզում են լուծել այդ սխալ ձևակերպված բանաձևը։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ հանգուցալուծում կունենա այս իրավիճակը՝ թե՛ ՍԴ-ի, թե՛ երկրորդ նախագահի գործի շուրջ։

– Ինքս իրավաբան չեմ և սիրում եմ խոսել միայն այն բաների մասին, ինչից հասկանում եմ։ Բայց ես վստահում եմ երկրորդ նախագահի շուրջ հավաքված փաստաբաններին, կան նաև իրավաբաններ, նրանց կարծիքներին նույնպես հետևում եմ, պետք է որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի։ Սա ինչ-որ առումով ձեռնտու է նաև Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ՝ ճիշտ է այն տեղեկատվությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել Քոչարյանին, քանի որ նրանք ջերմ ընկերական հարաբերություններ ունեն։ ԵԱՏՄ-ի այդ հավաքը կկորցնի ամբողջ իմաստը, եթե Պուտինը Քոչարյանին հանդիպի բանտում։

– Նշեցիք, որ ճանաչելով Գագիկ Ջհանգիրյանի ձեռագիրը, հնարավոր է՝ Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարության հետ հենց նա է կապված։ Նա ի՞նչ նպատակներ կարող էր ունենալ։

– Ցավոք, որոշ, այսպես ասած, իրենց կենսագրության դավադիրներ, որոնք երկար ժամանակ քաղաքական դաշտում են, հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն իմունիտետ չունի դավադրություններ նյութողների հանդեպ, քանի որ այս ամբողջ ընթացքում վարչապետն իր ամբողջ քաղաքական շարժը կառուցել է ատելության, թույնի, սևի ու սպիտակի կեցվածքի վրա։ Մարդիկ կան, որ օգտվելով այդ իմունիտետի բացակայությունից, այդպիսի դավադիր տեսություններ են առաջարկում։ Ես նկատի ունեմ, որ ՍԴ-ի հետ կապված այս ամբողջ փաթեթը Ջհանգիրյանի նախագիծն է, քանի որ ամբողջ ընթացքում հետևել եմ նրա հարցազրույցներին, նա էր ասում, որ ՍԴ-ն իրավունք չունի օրենքի ուժով որոշումներ ընդունել, և այլն։ Բայց միայն նա չէ, դավադրության տեսության հեղինակները սպասում են, որ առաջիկայում Հոկտեմբերի 27-ը նույնպես շրջանառության մեջ կդնեն, սրան հիմա չեմ ուզում անդրադառնալ։

Բայց խորհուրդ կտամ դավադրություն նյութողներից Փաշինյանն ազատվի, քանի որ նրանք դրական որևէ բան չեն բերի, բացի նրանից, որ կփորձեն իրենց անձնական հարցերը լուծել։ Նիկոլ Փաշինյանը երևի չի գիտակցում, որ ատելության այս մթնոլորտը բումերանգի նշանակություն ունի, քանի որ, եթե երեկ գրագետ Պողոսն ապահովում էր լեգիտիմություն, ապա այսօր նա կարող է Փաշինյանին զրկել բացարձակ լեգիտիմությունից։ Երբ շրջանառության մեջ մտավ սևի և սպիտակի բաժանումը, ես ասացի, որ ամեն ինչ տանում եք քաղաքական բախման, բայց ինձ հրապարակային պատասխանեց, որ, եթե որևէ մեկն այսուհետև կրկնի, որ ամեն ինչ կարող է տանել քաղաքական բախումների, ապա նրանց կայցելի ԱԱԾ-ն։ Հիմա էլ եմ ասում, որ պահը բավականին հասունացել է, և չեն բացառվում քաղաքացիական բախումներ, որը կարող է շատ անկանխատեսելի տարածություններ տանել Հայաստանը, Արցախը։

– Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար նման բախումներն ի՞նչ հետևանք կարող են ունենալ, մեր երկիրը դրան որքանո՞վ է պատրաստ։

– Հուսանք, որ քաղաքացիական բախումներ չեն լինի, չգիտեմ՝ վարչապետի կողքին կա՞ն մարդիկ, որոնք ներկայացնում են իրականությունը, որ ասեն, որ այս ամենը լավ տեղ չի տանի՝ ինչպես նրան ու ընտանիքին, այնպես էլ՝ երկրին։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, նրա մարդկային բնավորությունը՝ բավականին ագրեսիվ է, ինքնասիրահարվածություն ունի և չունի փորձ արտաքին քաղաքականության և ընդհանրապես Արցախի հարցում, որին չի տիրապետում։ Նա իր քաղաքական դիվիդենտը շահել է սոցիալական հարցերի շուրջ, իր կտրուկ հայտարարություններով ժողովրդի էմոցիան փախցնելով, օրինակ՝ Սաշիկը 50/50 է անում ամեն ինչ, ստվերային տնտեսությունը մեծ է, ընտանեկան կապալ կա, և այլն։ Բայց երբ հետ ենք նայում, կարծես թե այս համակարգը ստեղծվել է հենց իրենց համար, նրա ընտանեկան կապալը, որը ստեղծվել է, բավականին լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, երբ նրա կինը հայտարարում է, թե՝ ոչինչ, որ փող եք գողացել, դրանք կարող եք վճարել իր հիմնադրամին։ Կամ՝ վարչապետի տիկնոջ եղբայրը, որպես այս 1,5 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերում, ասում է, թե 19 իջևանցի է ձերբակալվել, լսել են, որ երևէ այդքան արցախցի ձերբակալված լինի։ Սա դաունիզմի կլասիկ օրինակ է, այս կապալով փորձել ղեկավարել երկիրը՝ զավեշտ է և վտանգավոր։

– Արդեն մեկ տարի է՝ տարբեր փորձագետներ բարձրաձայնում են, որ Արցախի բանակցային գործընթացում Հայաստանն իր դիրքերը որոշ չափով զիջել է, քանի որ չի հիշատակում այն ձեռքբերումների մասին՝ խոսքը Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մասին է, որոնք ունեցել է ապրիլյան պատերազմից հետո։ Բանակցային գործընթացքում ինչպե՞ս կգնահատեք հայկական կողմի դիրքերը։

– Արդեն նշեցի, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում շատ անպատրաստ է, նա այդ հարցով քաղաքական կոնցեպտ, նաև ընդդիմադիր եղած ժամանակ, չի առաջարկել։ Եթե տեսնի, թե ինչպես է խոսել Արցախի հարցի շուրջ, կտեսնենք, որ մեծ հակասությունների պրկված փաթեթ է առաջարկել։ Երբ նախորդ տարի մայիսին Արցախում նա խոսեց հարցի շուրջ, կարծեցի, թե հստակ կոնցեպտ ունի, բայց տեսանք, որ այդ ամենը պահի տակ արված հայտարարություն է։ Արցախի այդ հայտարարությունից հետո, երբ Դուշանբեում ոչ պաշտոնական հանդիպեց Ալիևին, պարզվեց, որ գնացել է բանակցելու բավականին «ինտելիգենտ» Ալիևի հետ և նրանից խնդրում է, որ ժամանակ տա, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ ինքն է թիվ մեկ ղեկավարը։ Բայց Ալիևը, ցավոք, խորամանկեց Փաշինյանին, բայց ես չեմ ուզում, որ իմ երկրի վարչապետին խորամանկեն։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցանք զոհեր, մենք հաղթեցինք, սա ուզում եմ շեշտել, քանի որ ծրագիրն այնպես պետք է լիներ, որ Ադրբեջանի դրոշը լիներ Շուշիում, բայց նրանց ծրագիրը չիրականացավ։ Մեր հրաշալի զինվորները կարողացան հաղթել այդ պատերազմում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում