Դատավորները խորհրդակցական սենյակում են, այս պահին նորություն չկա. Հայկ Ալումյանը՝ ՍԴ-ում քննվող հարցի մասին (տեսանյութ)
Սահմանադրական դատարանում քննվում է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը:
Քիչ առաջ դատարանից դուրս եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը և ասաց, որ դեռ նորություն չկա, և չի ցանկանում մեկնաբանություն տալ:
«Դատավորները խորհրդակցական սենյակում են»,-ասաց Ալումյանը: Հարցին,թե ի՞նչ են ակնկալում ՍԴ-ից, Հայկ Ալումյանն ասաց, որ փաստաբաններն ակնկալիքներից չպետք է խոսեն, իրենցով պայմանավորված ամեն բան արել են: «Ինչ որոշում կկայացվի՝ չեմ կարող ասել»:
Հայկ Ալումյանն ասաց, որ ՍԴ-ն չի քննարկում կալանքը դադարեցնելու կամ չդադարեցնելու մասին հարցը, ՍԴ-ն քննարկում է Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը և այդ օրենքին ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունը:
«Եթե այդ օրենքը կճանաչվի Սահմանադրությանը համախատասխանող, կանցնեն մյուս անելիքներին, եթե կճանաչվի հակասահմանադրական, ապա պայմանավորված ձևակերպումներով կտեսնենք, թե ինչ կլինի: Եթե ամբողջությամբ բավարարի ՍԴ-ն և ընդունի այն փաստարկները, որոնք մենք ենք բերել, ապա ուրեմն Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի և քրեական հետապնդումը դադարեցվի»,-ասաց Ալումյանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...