Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Հայաստան

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը հրկիզված է

 

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում խոշոր հրդեհից տուժած գործարարն ավելի քան վստահ է՝ սառնարանը միտումնավոր այրել են։ Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ –ի տնօրեն Արթուր Անդրեասյանը, ով օգոստոսի 19-ին բռնկված հրդեհից շուրջ 600 տոննա մսամթերքի կորուստ է ունեցել։

«Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարան է հրկիզվում, սառնարանի պահեստային մասում -16, -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է հրկիզվել, չգիտեմ՝ ինչ եզրակացություն կտան, բայց 99 տոկոս համոզված եմ, որ հրկիզված է»,- ասաց նա:

«Մոտ վեց ամիս է՝ մեր սառեցված ապրանքները պահպանում ենք սառնարանի պահեստում՝ թռչնի, տավարի, խոզի սառեցված տարբեր տեսակի մսամթերք է՝ մոտ 900 տոննա, որից ամենաշատ քանակը մեր մսամթերքն է եղել «Ձյունիկ սառնարանում»։ Սառնարանում պահպանության համար ամսական 9 մլն գումար ենք փոխանցել, իսկ հրկիզումից հետո կարողացանք 300 տոննա փրկել, մնացածը այրվել է։ Մոտ 600 տոննան այդ ապրանքներից մնաց սառնարանի պահեստներում, և այս պահին գնում են ապրանքների մաքրման աշխատանքները»,-ասաց նա։

Գործարարը նշեց, որ 12 ընկերություններն ընդհանուր առմամբ 30 մլն դոլար արժողությամբ ապրանք են կորցրել։ «Բայց այնտեղ մարդիկ են եղել, որ 25, 50 տոննա են ունեցել, իրենց օգնել ենք, ապրանքները հանել են»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։

Արթուր Անդրեասյանը տեղեկացրեց, որ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ն նաև բոլոր գործարարների անունից դիմել է վարչապետին՝ կառավարությունից աջակցություն ակնկալելով։ «Քանի որ ապրանքները չենք վաճառել, գոնե հետ վերադարձնեն մեր ներկրած այդ ապրանքների ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը։ Պետությունը գոնե պետք է աջակից լինի գործարարներին, հաշվարկեն և չեղարկեն մաքսատուրքերն ու ԱԱՀ-ն. մոտ 700-800 հազար դոլարի մասին է խոսքը»,-ասաց նա։

Թե ինչպես են նման մեծ ծավալի ապրանք տվել պահպանության, բայց պայմանագրում դրանք չեն ապահովագրել, գործարարը նշեց, որ չէին կարող ապրանքները ապահովագրել, քանի որ ամեն օր ապրանք ենք ավելացնում և տեղափոխում, նա ասաց. «Այսօր կարող ենք 5 մլն-ի ապրանք պահեստավորել, քանի որ պատասխանատվությունը «Ձյունիկ սառնարանի» վրա է, իրենք պետք է ապահովագրեին, որ այսօր այս փաստի առաջ չկանգնեինք։ Մենք յուրաքանչյուր ամիս 9 մլն պահպանության համար գումար ենք վճարել, իրենք պետք է պատասխան տան և մեր ապրանքը ոնց ընդունել են, այդպես էլ հանձնեն։ Պայմանագրում ամեն ինչ կա, բայց խնդիրն այն է, որ «Ձյունիկ սառնարանի» շենքը գրավ է դրված բանկում 3,5 մլն դոլարով, և արդեն ընկերությունը սնանկության է գնում» ։

«Դոնման» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիս Սուքիասյանը նշեց, որ ինքը 100-ից ավելի տոննա մսամթերք է ունեցել սառնարանում, որն այրվել է։ «Անորոշ վիճակ է, փորձում ենք մատակարար ընկերություններին բացատրել իրավիճակը, որ որոշ ժամանակով ուղարկեն մսամթերք, որ կարողանանք ոտքի կանգնել, բանակցությունների մեջ ենք, ժամանակը ցույց կտա, թե ինչ օգուտ կտա, բայց գործարարներն այդ ժամանակն էլ չունեն»,-ասաց նա։

Ի դեպ, Արթուր Անդրեասյանը նշեց, որ միայն իրենց ընկերությունը ներկրված մսամթերքի շուկայի 25-30%-ն է կազմում, իսկ հրդեհից հետո նա վստահ է, որ դեֆիցիտ կլինի, և հնարավոր է, որ մյուս ներկրողները առիթից օգտվելով բարձրացնեն ապրանքի գները։

«Եվս մեկ խնդրանք ունեմ վարչապետին, որպեսզի հանձնարարի և բացահայտի այն չարաբաստիկին, որ հրկիզեց սառնարանը, մենք բոլորս ուզում ենք իմանալ ճիշտը, թե ինչի համար հրկիզեցին, գուցե մենք խանգարում ենք շուկայում այլ ներկրողների»,-ասաց նա։