Երբ կրթության ոլորտը ղեկավարողը կտրված է իրականությունից
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի եւ ՄԱԿ Մանկական հիմնադրամի երեւանյան գրասենյակի հետ միասին անցկացնում է Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) 6-րդ հանդիպումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի, Ուսուցման մոնիթորինգի գլոբալ դաշինքի (GAML) «Կայուն զարգացման նպատակներ 4. Կրթությունը 2030-ին» մշակման թեմայով:
Միջոցառմանը մասնակցում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում կրթությունը մեծ նշանակություն ունի ավանդական արժեքների պահպանման գործում: Այն մեծ խթան է ստացել 5-րդ դարում՝ գրերի ի հայտ գալով եւ գիտության ու մշակույթի հետագա զարգացմամբ, ինչում կարելի է համոզվել այցելելով Մատենադարան, որտեղ պահվում են ավելի քան 20 հազար ձեռագրեր:
Նախարարը հավելեց, որ 2018 թվականին «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» հետո Հայաստանում սկսվել են կրթության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ, որի զարգացումը դարձել է երկրի զարգացման գրավականը, ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման կարեւոր գործոնը եւ Կառավարության ծրագրում գերակա ուղղություններից մեկը: «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նպատակաուղղված է երկրում ինկլյուզիվ կրթության լայն ներդրմանը՝ հավասար հնարավորությունների ապահովմամբ»,- նշեց նա:
Նախարարի կարծիքով՝ Հայաստանում դպրոցները պետք է դառնան անհատի զարգացման կենտրոն, եւ այս տեսակետից կարեւոր է ենթակառուցվածքների զարգացումը, դասավանդողների որակավորման բարձրացումը, սոցիալական բազայի զարգացումը:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին