Բույսերի վերացման արագությունը նորմը գերազանցում է 350 անգամ
Բույսերի վերացման այսօրվա արագությունը նորմը գերազանցում է 350 անգամ։ Նոր հետազոտության հեղինակները դիտարկել են բույսերի վերացման 291 նոր դեպք։ Թիմն ուսումնասիրել է, թե որ տարածաշրջանում են աճել անհետացող տեսակները, որքանով են դրանք էվոլյուցիոն առումով հարմարվել եւ ինչն է հանգեցրել դրանց անհետանալուն, տեղեկացնում է HighTech+-ը։
Ինչպես եւ սպասվում էր, «թեժ» տարածաշրջաններում, որոնք ունիկալ տեսակների մեծ բազմազանություն ունեն, բույսերի անհետացումն ընթացել է ավելի արագ տեմպերով։ «Սառը» տարածաշրջաններում, որտեղ էնդեմիկ բուսատեսակները շատ չեն, դրանք ավելի դանդաղ են անհետացել։ Օրինակ, «սառը» շրջաններում անհետացել է յոթ տեսակ, մեկ դեպքում՝ մի ամբողջ ընտանիք։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բույսերի անհետացման այսօրվա արագությունը նորմը գերազանցում է 350 անգամ։
Բուսատեսակների անհետացման կարեւորագույն պատճառը գյուղատնտեսության զարգացումն է եւ ուրբանիզացիան, իսկ ապագայում դրանց կավելանա նաեւ կլիմայի փոփոխությունը։ Ամենախոցելի խումբը բազմամյա խոտաբույսերն են։
Գիտնականները նշում են, որ բույսերի անհետացման տեմպերը գնահատելը հեշտ չէ։ Օրինակ, որոշ տեսակներ, որոնք համարվել են անհետացող, կարող են հայտնաբերվել նոր արշավների ընթացքում։ Մյուս կողմից՝ շատ բույսեր երկար են ապրում, այնպես որ որոշները, որոնք դատապարտված են անհետացման, դեռեւս առկա են որոշ չբազմացող առանձնյակներով։
Ընդհանուր առմամբ, հետազոտությունը հաստատում է, որ Երկիրը թեւակոխել է կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների նոր զանգվածային անհետացման փուլ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի քանի տասնամյակի ընթացքում մարդը վերացրել է անտառներում ապրող կենդանիների կեսը։ Խոշոր ջրային կենդանիների կորուստն ավելի մեծ է՝ 90 տոկոս։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին