Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք․ Աղեկյանը՝ իրեն դատի տված քաղաքապետին
Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ դիմելով իրեն դատի տված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
Նա «լայվով» ցուցադրեց աղբակույտեր՝ դրանց առկայությունը համարելով ոչ համահունչ քաղաքապետի արժանապատվությանը․
«Մինչ մենք այստեղ արժանապատվություն ենք որոնում, ոմանք կորցրել են իրենց արժանապատվությունը եւ դատական հայցերի միջոցով փորձում են գտնել իրենց արժանապատվությունը։ Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Իսկ այն ինչ այս պահին արձանագրում եմ ես, արժանապատվության հետ համահունչ չէ»,- ասաց Սոնա Աղեկյանը։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ՝ պահանջելով իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում:


















































«Դատական հայցն իմ դեմ անձամբ ներկայացրել է պարոն Նիկոլ Փաշինյանը». Սոնա Աղեկյան
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ