«Հյուսիս-Հարավի» աշխատակիցները պատրաստվել են փակել ճանապարհը, նախաձեռնողին հրավիրել են ոստիկանություն՝ նշելով՝ կոշտ արձագանք կտան (տեսանյութ)
«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները հերթական անգամ պատրաստվել են փակել նշված ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը։
Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ 19 կազմակերպության աշխատակիցներ պետք է փակեն ճանապարհը՝ իրենց մեկ տարվա աշխատավարձերը վճարելու պահանջով:
Բացի այդ, Գուրգեն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակելու մասին իրազեկելուց հետո ոստիկանության Աշտարակի բաժնից իրեն զանգել և հրավիրել են ոստիկանություն. «Մեկ ժամ առաջ զանգեցին և ասացին, որ տեղյակ են, որ ակցիա է լինելու և նշեցին, որ եթե ճանապարհը փակենք կոշտ արձագանք է լինելու, թե որն է կոշտ արձագանքը, պետք է հարցնել ոստիկանությունից: Մերը խաղաղ ակցիա է, որով պահանջում ենք մեր աշխատավարձերը վճարել»:
Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ կառավարությունից ասել են՝ 45 օր սպասել, նշված ժամետն անցել է ու կառավարությունը ոչինչ չի արել: Այնուհետև Գուրգեն Հովհաննիսյանն ու մի քանի աշխատակիցներ մտել են ոստիկանության Աշտարակի բաժին, այս պահին գտնվում են ոստիկանությունում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները