Սեւանի ջրի որակի վատացումը կապված է լճում էնդեմիկ ձկան պակասի հետ. փորձագետ
Սեւանի ջրի որակի վատացումը կապված է լճում էնդեմիկ ձկնատեսակների պակասի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 31-ին ասաց «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ ղեկավար Արթուր Աթոյանը։
Նրա խոսքով՝ այս փաստը հանգեցրել է այն բանին, որ կերի մի մասը, որը տալիս են ձկներին ցանցում, նստում է հատակին, ինչը հանգեցնում է ֆոսֆորի առաջացման, ինչպես եւ ծաղկման։ «Լիճ են լցվում հոսող ջրեր, որոնցում կան միկրոօրգանիզմներ, որոնք լավ սնունդ են ձկների որոշ տեսակների համար։ Բայց ձկնապաշարի կրճատումը հանգեցրել է այն բանին, որ Սեւանը կեղտոտվում է նաեւ դրանցով։ Անհրաժեշտ է արգելել ցանցային ձկնարտադրությունը եւ սկսել ավելացնել պոպուլյացիաները»,- նշել է նա։
Արթուր Աթոյանը նկատել է, որ հասարակական կազմակերպությունները կարող են բարձրացնել հարցեր եւ առաջարկել լուծումներ, բայց առաջին հերթին պետք է գործեն պետական կառույցները, որոնք առայժմ չեն գործում։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին