Ինչո՞ւ նախարարությունում չեն կանխարգելել Սևանի ծաղկումը. Էրիկ Գրիգորյանի պարզաբանումը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց Սևանում ստեղծված վիճակի համար իրենց հասցեին հնչող որոշ քննադատությունների:
«Մեզ որոշակի առումով մեղադրում են, որ անցյալ տարի նույնպես այս ամենը կար, այդ կապտականաչ ջրիմուռները կային, ինչո՞ւ գործողություններ չեն կատարվել: Որոշ գործողություններ կատարվել են, մաքրման աշխատանքների ծավալների մասով բյուջեով կար հաստատված գումար, ծավալ, մի մասը՝ ցամաքում մաքրելու, մի մասը՝ ջրում մաքրելու համար: Եթե մենք գնայինք այսպես կոչված «ընթացիկ» աշխատանքներով, ապա մրցույթը կհայտարարվեր, աշխատանքի կեսը ցամաքում կարվեր, ջրում կարվեր, բայց մենք գնացինք ավելի խորը խնդրի լուծման, վերհանեցինք մաքրման ենթակա ողջ տարածքը»,- ասաց նա:
Գրիգորյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի համայնքներից հոսում են կոյուղաջրեր, կեղտաջրեր, ապա նշեց՝ այդ համայնքներում ավելի քան 280 հազար բնակիչ կա: Նախարարը նկատեց՝ այդ երեք մաքրման կայանները, որ գործում են, դրանք, ըստ էության, որակական փոփոխություն չեն բերում, քանի որ խոսքը մեխանիկական մաքրման մասին է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ