Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Տեսանյութեր

Ուժեղացված ծառայություն մարզերում. բերման է ենթարկվել 600-ից ավելի մարդ. «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ

Արդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։ Նպատակը նույնն է՝ հասարակական կարգի պահպանություն, երթեւեկության անվտանգություն, հանցագործությունների եւ իրավախախտումների կանխում ու բացահայտում։ Ամփոփ ներկայացնենք հունիսի 21-ին ու 22-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները։ Նախ Շիրակի մարզի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների մասին։

1 Ոստիկանները գործել են օրինախախտների նկատմամբ ներողամտություն ու հանդուրժողականություն չցուցաբերելով։ Արդյունքում տարբեր կասկածանքներով, ինչպես եւ ոստիկանների օրինական պահանջները չկատարելու կամ դիմադրություն ցույց տալու համար Մուշի, Կումայրիի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Անիի եւ Արթիկի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 129 անձ, այդ թվում՝ Գյումրիում ապրող, այսպես կոչված՝ «օրենքով գող», 10-ից ավելի քրեական հեղինակություն, նախկինում առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված անձինք։

Նրանց հետ տարվել են համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության շրջանակներում Շիրակի ոստիկանները ստուգել են 640-ից ավելի ավտոմեքենա եւ քրեական հեղինակությունների 14 բնակարան։ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով վտանգել են երթեւեկության մյուս մասնակիցնների կյանքն ու առողջությունը։ Նրանցից 11 վարորդ մեքենա վարելու իրավունք չի ունեցել, 2-ն էլ եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում։ ճանապարհային երթեւեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 106 արձանագրություն։ Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն, մշտապես իրականացնելու են ուժեղացված նմանօրինակ ծառայություններ՝ հսկողության տակ պահելով բոլոր օրինախախտներին։

2 Արարատի մարզի ոստիկանները Արտաշատի, Արարատի եւ Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում Արարատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որն եւս բերման են ենթարկել։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթեւեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 152 արձանագրություն, այդ թվում՝ 29-ը արագության գերազանցման համար։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 5-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, իսկ 14-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Համակեցության կանոնների եւ երթեւեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար։

3 Հունիսի 21-ի եւ 22-ի ուժեղացված ծառայության արդյունքում Լոռու ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 143 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 14 ավտոմեքենա, որոնց վարորդներից 9-ը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

4 Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումներից, ինչպես եւ մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններից կազմված օպերատիվ խմբերը շրջել են Արմավիրի քաղաքներում եւ ավտոճանապարհներին։ Հայտնաբերվել է իրավախախտման մի քանի տասնյակ դեպք։ Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի եւ Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով, ինչպես եւ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել ու բերվել ընդհանուր 210 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթեւեկության կանոնները՝ սպառնալիք ստեղծելով երթեւեկության մյուս մասնակիցների կյանքի եւ առողջության համար։ Այն վարորդները, որոնք ոստիկանների ներկայությամբ դրսեւորել են ոչ իրավաչափ վարքագիծ․ բերման են ենթարկվել բաժիններ։ Որոշ դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ։

5 Հունիսի 21-ին եւ 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել նաեւ Տավուշի մարզում։ Մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 12 տրանսպորտային միջոց, որոնց վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով՝ Իջեւանի, Դիլիջանի, Տավուշի եւ Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

6 Հունիսի 21-ին ու 22-ին Վայոց ձորի ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների 16 խախտում, 3 մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաեւ 150-ից ավելի տարբեր տեսակի ձուկ։ Դրանք Արփա գետից էլեկտրահարման եղանակով որսացած անձը բերման է ենթարկվել։ Տարածքայինն բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

7 Հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման նպատակով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Գեղարքունիքի ոստիկանները ստուգվել են 416 մեքենա, որոնց վարորդները իրենց գործողություններով կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 91 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանգրություններ։ Գավառի, Սեւանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի բաժինների եւ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 17 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով իրական սպառնալիք են ստեղծել երթեւեկության մյուս մասնակցիների կյանքին եւ առողջությանը։ Հնարավոր հանցագործությունների կանխման նպատակով հիշյալ բաժիններ բերվել է նախկինում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված 112 անձ։ Նրանց հետ տարվել է պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանք։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք, որն առգրավվել է։

8 Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում Կոտայքի մարզում ստուգվել է 325 տրանսպորտային միջոց։ Տարբեր կասկածանքներով կամ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել 41 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են կանխարգելիչ աշխատանքներ։ Ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։ Ընդհանուր առմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել 68 վարորդ։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք համակեցության ու երթեւեկության կանոնները․ ոստիկանության ուժեղացված ծառայությունները մշտական են։

9 Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում Արագածոտնի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 114 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տրանսպորտային միջոց։ Աշտարակի, Ապարանի, Արագածի եւ Թալինի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 28 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ եւ նախկինում դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել։ Նրանք հետապնդել ու բռնել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով փախուստի դիմած երիտասարդ տղայի եւ աղջկա։ Նրանք ավտոլվացման կետի դրամարկղից գողություն էին արել։ Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հափշտակված մետաղադրամները։

10 Տեսաշարը եզրափակենք Սյունիքի ոստիկանների աշխատանքը ներկայացնելով։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության Կապանի, Գորիսի, Մեղրիի եւ Սիսիանի բաժիններ բերվել ու բերման են ենթարկվել 65 անձ, այդ թվում՝ Սյունիքում բնակվող քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Սյունիքի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության ու անասնագողության 1-ական դեպք։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության տարբեր կանոնների խախտման 85 դեպք, որոնց փաստերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ՀՀ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում մշտապես իրականացնելու է ուժեղացված ծառայություններ՝ ներողամտություն չդրսեւորելով օրինախախտների նկատմամբ։

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում