Մանվել Գրիգորյանի փաստաբանները հնարավոր է դատի տան Էջմիածնի քաղաքապետին
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը բոյկոտելու վերաբերյալ հայտարարությունը պատվի և արժանապատվության հետ կապված խնդիր է պարունակում։ Այս մասին այսօր՝ հունիսի 28–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշելով, որ դրա հետ կապված հնարավոր է դիմեն դատարան։
«Իշխանության ներկայացուցչի հայտարարությունը ատելության տիպիկ քարոզ էր՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։ Այդ հայտարարություններում տեսել ենք պատվի և արժանապատվության հետ կապված խնդիր, որից հետո դիմելու ենք, որ իրավապահ մարմինները տան իրենց գնահատականը»,–ասաց նա և հավելեց.
«Ընտրողի ատելությունը երկրում պետք է բացառել՝ կապ չունի դա Էջմիածնի քաղաքապետն է, թե ուրիշը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ քաղաքապետարանը որոշել է Մանվել Գրիգորյանի սրճարանի տարածքի վարձակալության համար պահանջել տարեկան մոտ 7մլն դրամ, գործող 23 հազար դրամի փոխարեն։
«Բոլորի համար պարզ է, որ ամառվա մի քանի ամիսներին այդ սրճարանը չի կարող նման եկամուտ ապահովել, որպեսզի տարեկան 7մլն դրամ վճարի բյուջե։ Օգտվելով առիթից ես ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել՝ բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում, անգամ ամռան ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,-ասել էր քաղաքապետը։ Այս կոչն, ըստ փաստաբանների՝ պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)
Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան