Երկիր մոլորակը կանգնած է «կլիմայական խտրականության» շեմին. ՄԱԿ-ի փորձագետի անդրադարձը գլոբալ տաքացմանը
Երկիր մոլորակը կանգնած է «կլիմայական խտրականության» շեմին, որտեղ հարուստները վճարում են տապից ու սովից խուսափելու համար, որոնք առաջացել են կլիմայական ճգնաժամի սրման հետևանքով, իսկ մյուսները տառապում են, ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետի զեկույցում, գրում է The Guardian-ը:
ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության և մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Ալստոնի խոսքով՝ գլոբալ տաքացումը կարող է հարյուր միլիոնավոր մարդկանց զրկել ոչ միայն նրանց հիմնական՝ կյանքի, ջրի, պարենի և ապաստանի իրավունքներից, այլև ժողովրդավարության և օրենքի գերակայության իրավունքից:
Ալստոնը քննադատում է այս հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի, մի շարք երկրների, հասարակական կազմակերպությունների «ոչ համարժեք» քայլերը և հավելում, որ «դրանք միանգամայն անհամաչափ են սպառնալիքի անհապաղության և ծավալի հետ»:
Փորձագետը նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ գլոբալ տաքացման հարցի շուրջ «մշտական լռության» համար, և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Ամազոնի արևադարձային անտառում օգտակար հանածոների արդյունահանումը թույլ տալու խոստման համար:
«Կլիմայական փոփոխությունը սպառնում է ջնջել վերջին 50 տարում գլոբալ առողջապահության և աղքատության նվազեցման ոլորտում գրանցած առաջընթացը»,-հայտնել է փորձագետը:
Զեկույցում ասվում է, որ զարգացող երկրները կկրեն կլիմայական ճգնաժամի ծախսերի մոտավորապես 75%-ը, չնայած նրան, որ աշխարհի բնակչության ամենաաղքատ կեսը ածխաթթու գազի արտանետումների ընդամենը 10 տոկոսն է առաջացնում:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին