Բերման ենթարկելը կապված չէ՝ ինչ գույնի հագուստ են կրում. Օսիպյան
Ոստիկանությունը հենց այնպես ոչ մեկին բերման չի ենթարկում, ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով:
Այս մասին հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն՝ ի պատասխան հարցի՝ ինչու՞ են «Ադեկվադ» ՀԿ անդամներին պարբերաբար բերման ենթարկում, արդյո՞ք դրանով փորձում են նրանց հայտնի դարձնել:
«Եթե հանցանք կատարածին բերման ենք ենթարկում բաժին, մենք փորձում ենք ենթադրյալ հանցագործին հայտնի՞ դարձնել: Դա նշանակում է, որ որևէ մեկին չպե՞տք է բերման ենթարկենք: Ո՛չ: Բերման ենք ենթարկել, բերման ենք ենթարկելու նրանց, որոնք կփորձեն ՀՀ-ում կարգ խախտել, էլ չեմ ասում, որ հանցագործություն գործեն»,-ասաց Օսիպյանը:
Հարցին՝ քանի՞ սևազգեստ մարդ է բերման ենթարկվել, Օսիպյանը պատասխանեց. «Բերման ենթարկելը կապված չէ՝ ինչ գույնի հագուստ են կրում: Ոստիկանության գործառույթը միայն այն չէ, որ մենք միայն նկատենք և կարգի հրավիրենք: Ոստիկանությունն ունի շատ կարևոր գործառույթ. դա կանխարգելիչ աշխատանքն է, պրոֆիլակտիկա, որը մենք այս շրջանում և մշտապես իրականացնում ենք»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ