2019-ին Արկտիկայում ջերմացումը կարող է հասնել ծայրահեղ նիշերի
2019-ին Արկտիկան կարող է տաքանալ մինչեւ ծայրահեղ նիշերի եւ կորցնել ավելի շատ սառույց, քան երբեւէ։ Հավանականություն կա, որ ծովային սառույցի մակերեսը կկրճատվի ավելի շատ, քան ռեկորդային 2012-ին, տեղեկացնում է HighTech-ը՝ հղում կատարելով phys.org-ին։
Տագնապի ազդանշաններն արդեն ստացվում են Գրենլանդիայից։ Հունիսի 12-ին տեղի օդերեւութաբանական կայաններից մեկը գրանցել է 17,3°С ջերմաստիճան, ինչը ընդամենը 0,3°С-ով է ցածր բացարձակ առավելագույնից, որը գրանցվել է 2012 թվականի հունիսի 30-ին։ Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, մեկ այլ կայան գրանցել էր այդ օրվա ռեկորդը՝ -1,2°С։
Տաք օդը սակավաձյուն ձմռան ու պարզկա եղանակի հետ միասին առաջ է բերել գրենլանդական սառցադաշտերի զանգվածային հալում, որն սկսվել է մայիսի սկզբին՝ սովորականից մեկ ամիս շուտ։ Սառցադաշտերը կորցրել են 37 մլրդ տոննա սառույց։
Փոփոխությունների արագությունը երեւում է լուսանկարից, որը հետազոտող Սթեֆան Օլսենը կատարել է Գրենլանդիայի հյուսիս-արեւմուտքում անցած շաբաթ։ Նկարում շները վազում են մի քանի սանտիմետր հաստությամբ սառցի վրայով։
Գիտնականների խոսքով՝ վաղ ձնհալը խախտում է տեղի բնակչության եւ կենդանիների սովորական կենսակերպը։ Բացի այդ, գրենլանդական սառցադաշտերի հալումը բարձրացնում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 0,7 միլիմետրով, եւ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ այդ թիվը կբարձրանա։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...